Հավատո՞ւմ եք հրաշքների։ Եթե ոչ, ապա այս պատմությունը կարդալուց հետո հաստատ կհավատաք։ 

Ավստրալիայում բնակվող Քեյթ և Դևիդ Օգերը երկար տարիներ փորձում էին երեխա ունենալ, բայց առողջական խնդիրների պատճառով նրանց մոտ չէր ստացվում։ Սակայն երեք տարի անց Քեյթը հղիացավ։ Նորությունն էլ ավելի ցնցող դարձավ, երբ նրանք իմացան, որ զույգ երեխաներ են ունենալու, այն էլ՝ տղա և աղջիկ։

Image result for Kate and David Ogg

Բայց Քեյթի մոտ ցավերն սկսվեցին 26 շաբաթական հղիության ժամանակ։ Հիվանդանոց շտապելուց հետո նրան տարան ծնարան, որտեղ ծննդաբերեց։ Առաջինը լույս աշխարհ եկավ տղան, իսկ երկու րոպե անց՝ աղջիկը։ Հենց ծննդաբերության պահին Քեյթը զգաց, որ իր որդու հետ մի բան այն չէ, քանի որ աղջիկը ծնվելիս ճիչ արձակել էր, լացում էր, իսկ տղան՝ ոչ։

One Of The Twins Was In Trouble

Բժիշկները 20 րոպե շարունակ փորձում էին փրկել նորածին տղայի կյանքը, սակայն նրանց մոտ չստացվեց․ երեխայի թոքերը չէին հասցրել լավ զարգանալ, ինչի պատճառով նա չէր կարողանում շնչել։ Բայց Քեյթը խնդրեց բժիշկներին, որ իր որդուն, ում նրանք պատրաստվում էին Ջեյմի անվանել, բերեն իր մոտ, որպեսզի տեսնի նրան, ճանաչի ու հրաժեշտ տա։

When Kate and David Ogg were told their newborn son Jamie had passed away on March 25, 2010, they took him in their arms and cradled him to keep him warm

Քեյթի խնդրանքով իր կողքին պառկեց նաև ամուսինը, իսկ երեխային էլ մայրը դրեց իր կրծքին։ Վայրկյաններ անց երեխան հրաշքով սկսեց շունչ քաշել։ Երբ բժիշկներին կանչեցին, նրանք ասացին, որ դա ընդամենը մկանային ջղաձգումներ են, սակայն Քեյթն ու Դևիդը որոշել էին չհանձնվել ու փրկել իրենց որդուն։ Համոզվելու համար Քեյթը 1-2 կաթիլ կաթ կաթեցրեց Ջեյմի բերանի վրա, իսկ նա անմիջապես ներքաշեց կաթն ու կուլ տվեց։ Այդ պահին բժիշկները հասկացան, որ Ջեյմին իսկապես չի մահացել, ու սկսեցին կայունացնել նրա վիճակը։

When they were told the devastating news, Kate ordered her husband to take off his shirt and get into the bed to provide extra warmth - and miraculously he gasped for air and opened his eyes

 eyes

Թոքերի թերզարգացան և թթվածնի պակասի պատճառով բժիշկները մտահոգություն ունեին, որ Ջեյմիի մոտ մանկական ուղեղային կաթված կզարգանա, սակայն, բարեբախտաբար, նա շատ առողջ է, ինչպես իր զույգ քույրը։ Երբ երեխաները դարձան 5 տարեկան, Քեյթը նրանց պատմեց իրենց լույս աշխարհ գալու ողջ պատմությունը։ Ջեյմին ամեն ինչ շատ հեշտ ընդունեց, իսկ քույրը՝ Էմիլին, հուզվել էր, գրկել ու բաց չէր թողնում եղբորը։

Remarkably, Jamie has not encountered one medical problem in the five years since his birth

Այժմ Ջեյմին ու Էմիլին ութ տարեկան են, առողջ ու աշխույժ։ Նրանք նաև փոքր եղբայր ունեն, ով ևս գիտի իր եղբոր պատմությունը։

Emily and Jamie also

Հասկանալով, որ իրենց որդու փրկությունը ոչ այլ ինչ էր, քան հրաշք, Քեյթն ու Դևիդը բարեգործական հիմնադրամ են հիմնել՝ օգնելու վաղաժամ լույս աշխարհ երեխաներին, ովքեր առողջական խնդիրներ ունեն։

The Ogg family

Dave is currently training for an Ironman triathlon in Port Macquarie in May to raise funds

Kate says the couple cherish everyday with their three children

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել