Ներկայացնում ենք բավական հայտնի Բարի և Թոնի Դրյուիթ-Բարլոուներ զույգին: 1999 թ. այս տղամարդիկ Մեծ Բրիտանիայի առաջին գեյերն էին, ովքեր երեխաներ ունեցան: Փոխնակ մայրը նրանց երկվորյակ պարգևեց՝ Սաֆրոնին և Ասպենին։
Տղամարդիկ էլի երեխաներ ունեցան՝ Օրլանդոյին և երկվորյակ Ջասփերին ու Դալլասին:
Հայրերը միլիոնատեր են: Նրանց միակ աղջիկը հոլիվուդյան աստղի պես է ապրում: Նրա զգեստապահարանում հագուստներ են Prada-ից, Burberry-ից, աքսեսուարներ՝ Gucci-ից, Hermes-ից, Louis-ից, Rolex-ից, զարդեր՝ Faberge-ից, Wallis Simpson-ից, Harry Winston-ից:
«Ես գիտեմ, որ անհավանականորեն հաջողակ եմ,- ասում է Սաֆրոնը:- Հայրը և հայրիկը սիրում են գեղեցիկ իրեր և այդ սերն ինձ փոխանցեցին: Նրանք միշտ անհավանական առատաձեռն են, սիրում են փայփայել ինձ ու եղբայրներիս»:
Աղջիկը թերևս ամեն ինչ ունի՝ բացի ավանդական ընտանիքից, հորից ու մորից: Ինչպես են այդ դերերը բաժանում Բարին և Թոնին՝ հայտնի չէ: Նրանցից յուրաքանչյուրը երեխաների միայն կեսի կենսաբանական հայրն է: Բայց ծնողները երեխաներին չեն ասում՝ ով ում հարազատն է՝ նրանց հոգեբանությանը չվնասելու համար:
18-ամյակին Սաֆրոնը և Ասպենը 1-ական Range Rover ստացան:
Աղջիկը նաև խնամքի կոսմետիկայի Barking Mad Cosmetics սեփական հավաքածուի համար միջոցներ ստացավ:
Վերջերս Բարի և Թոնի Դրյուիթ-Բարլոուները հայտարարեցին, որ մտադիր են ավելացնել ընտանիքի անդամների թիվը: Այս անգամ մտադիր են եռյակ աղջիկ ունենալ:
Հիմա զույգը 40 մլն դոլար ունի, հետազոտական բժշկական ընեկերություն, որի ստորաբաժանումները գտնվում են աշխարհի շատ երկրներում և շարունակում են շահույթ բերել:
Նրանք երեխաներից չեն թաքցնում, որ ժառանգության մեծ մասը կկտակեն բարեգործական կազմակեպությունների: Այդպիսով նրանք երեխաներին խթանում են աշխատելու արդեն հիմա՝ մտածելով ապագայի մասին: