operativ.am-ը գրում է

Ամերիկյան Ռեյթաունի բնակիչը խեղդամահ է արել հարևանին՝ նրան գողի տեղ դնելով: Տղամարդուն մեղադրանք են ներկայացրել կանխամտածված սպանության հոդվածով: Fox4-ը հայտնում է‚ որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ի գիշերը:

Հարբած 43-ամյա Մայքլ Օգաստինը վերադառնում էր տուն‚ երբ շփոթել էր իր և հարևանի տները: Նա փորձել է մտնել 60-ամյա Կլիֆտոն Քինգի տուն‚ ով դուրս է եկել՝ տեսնելու‚ թե ով է փորձում ներս սողոսկել: Տղամարդուն տեսնելով‚ նա մտածել է‚ որ վերջինը գող է: 

Արդյունքում Օգաստինը բռնել է նրան և խեղդել: Նա նաև ոստիկանություն է զանգահարել և տեղեկացրել կողոպուտի փորձի մասին՝ հայտնելով իր հասցեն:

Ոստիկանությունը ժամանել է այդ հասցեով‚ և այդտեղ ոչ ոք չի եղել: Օգաստինին և իր զոհին հայտնաբերել են մոտավորապես մի փողոց այն կողմ գտնվող տանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել