operativ.am-ը գրում է

Մոկվայում ֆինանսա-իրավաբանական համալսարանի 18-ամյա ուսանոդուհին դիմել է ոստիկանություն, հաղորդելով, որ իրեն ցանկացել են բռնաբարել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ի գիշերը Լոկոմոտիվի միջանցքի մոտ գտնվող տանը: Այս մասին հաղորդում է News-R պորտալը:

Մթության մեջ հանկարծ աղջկան մի մոլագար է գրկել: Նա փակել է աղջկա բերանն ու տարել տնից, որից հետո առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Աղջիկը մերժել է և խնդրել մոլագարին բաց թողնել իրեն: Աղջկա գրպանները ստուգելուց հետո, մոլագարն անհետացել է:

Իրավապահները Դմիտրովի մայրուղու վրա ձերբակալել են 29-ամյա «քաղաքակիթ» բռնաբարողին: Մոլագարն ընդունել է մեղքը ևխոստովանել է, որ նախկինում ունեցել 5 մեղադրանք՝ գողության, բռնաբարության և կողոպուտ իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել