Իհարկե, կռիվներն այնքան էլ հաճելի երևույթներ չեն, բայց եթե հանկարծ ենթարկվեք հարձակման, պետք է պատրաստ լինել պատասխան տալու:

Պետք է իմանալ հնարքներ, որոնց դեպքում հաղթող դուրս կգաք:

Դաստակները կարող են շատ ցավոտ հարված հասցնել: Ամենալավ տարբերակը դաստակով հակառակորդի ծնոտին հարվածելն է:

Ծեծկռտուքը գովասանքի արժանի չէ, բայց պատահում են դեպքեր, երբ պետք է ավարտել այն արագ՝ սեփական կամ հարազատների կյանքը պաշտպանելու համար: Ամենացավոտ հարվածը նաև ընկած մարդուն կրունկով խփելն է:

Եթե ձեզ վրա հարձակվում են, ապա արագ կերպով բթամատով բռնեք դիմացինի բերանի եզրերից և ձգեք բերանը: Զգուշացեք նրա ատամներից: Այս ցավոտ հնարքը նրան ուժասպառ կանի:

Իհարկե, կանայք լավ գիտեն, որ ծայրահեղ դեպքում տղամարդուն պետք է հարված հասցնել սեռական օրգաններին: Պաշտպանվելու ամենադաժան, բայց օգտակար ձևերից է:

Ամենաազդեցիկ հարվածներից է նաև ծնկով գլխին հարվածելը: Փորձեք բռնել դիմացինի գլուխը ներքև ձգելով և հարվածեք ծնկով:

Ամենադաժան հարվածներից է նաև մատներով աչքին խփելը: Մոտ տարածությունից ազդում է նաև աչքերը մատներով ուժեղ սեղմելը:

Զգուշացեք ագրեսիվ մարդկանցից և կարողացեք ինքնապաշտպանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել