Կյանքում սև և սպիտակ հատվածների փոփոխությունը շատ արագ է տեղի ունենում: Դժվարությունների ժամանակ պետք է կարողանալ չկորցնել ինքնակառավարումը և չմատնվել հուսահատության:

Ինչքան շատ ենք մենք կենտրոնանում վատ և անհաջող հարցերի վրա, այնքան դրանք թվաքանակն ավելի է մեծանում: Փորձեք դժվար պահերին մտածել հնարավորինս դրական բաների մասին: Եթե անգամ դժվարությունները դրանից չեն վերանում, գոնե պահպանվում են ձեր նյարդերն ու առողջությունը:

Սխալները մարդուն տրված են նաև սովորելու համար: Փորձեք դժվարությունների և անհաջողությունների դեպքերում մանրամասն վերլուծել արված քայլերը, հասկանալ սխալներն ու ընդունել դրանք որպես դաս:

Բոլորի մոտ լինում են ֆինանսական այնպիսի պահեր, որ թանկ գնումները կամ սովորական դարձած ծախսերը դժվարանում են: Դրանք իրականում այնքան էլ դժվարություններ չեն լինի, եթե այդպես չընկալեք: Ռեստորանի կամ սրճարանի փոխարեն այդ ժամանակահատվածում կարելի է ընթրել տանը, իսկ հանգստյան տուն մեկնելու փոխարեն օրն անցկացնել բնության գրկում: Այդպիսի ժամանակներ լինում են բոլորի մոտ, և տրվել բացասական զգացումներին իրականում խելամիտ չէ:

Սովորեք անգամ թույլ տված սխալի համար ներել ինքներդ ձեզ: Բոլոր մարդիկ են սխալական և հոգու խորքում անընդհատ սեփական անձին մեղադրելն ուղղակի քայքայում է նյարդերը և ոչինչ չի փոխում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել