Yerkir.am-ը գրում է.

2017 թվականին համաշխարհային հարստության 82%-ը կենտրոնացած է եղել Երկիր մոլորակի քաղաքացիների 1%-ի ձեռքում: Այդ մասին ասվում է Oxfam-ի զեկույցում. հայտնում է  forbes.ru-ն:

2010 թվականից սկսած` միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է միջինը 13 տոկոսով, ինչը վեց անգամ ավելի է, քան շարքային աշխատակիցների աշխատավարձերի աճի տեմպերը, որոնք աճել են տարեկան միջինը 2 տոկոսով: 

Forbes-ի տվյալներով՝ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 12 ամսվա ընթացքում աճել է 762 միլիարդ դոլարով: Ընդ որում՝ բնակչության ամենաաղքատ` 50 տոկոսի բարեկեցությունը չի աճել:

Ընդհանուր առմամբ, աշխարհում այսօր կա 2043 դոլարային միլիարդատեր, ընդ որում` տասից ինը տղամարդիկ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել