Արևելյան ժողովրդական բժշկությունը միշտ էլ հայտնի է եղել յուրօրինակ մեթոդներով, որոնք խոստանում են բարելավել մարդու թե՛ հոգեկան և թե՛ ֆիզիկական վիճակը։

Այսօր ձեզ ենք առաջարկում հինդուիզմում և բուդդիզմում օգտագործվող ձեռքերի 8 մուդրա դիրքեր, որոնք դրական կազդեն ձեզ վրա։

1․ Ջիյան մուդրա

01-mudra-hand-gestures

Անհրաժեշտ է բութ մատն ու ցուցամատը միացնել իրար, իսկ ձեռքի մյուս մատները թողնել ուղիղ։ Ասում են՝ սա բարձրացնում է տրամադրությունը, պայծառացնում միտքն ու լավ լիցքեր հաղորդում մարդուն։

2․ Վայու մուդրա

02-mudra-hand-gestures

Այս դիրքը շատ նման է Ջիյան մուդրային, բայց այստեղ անհրաժեշտ է բութ մատը կպցնել միջնամատին, իսկ ցուցամատն առաջացած անցքի միջով անցկացնել ու կպցնել ափին։ Այս դիրքն էլ օգնում է ազատվել սթրեսից ու դեպրեսիայից։

3․ Ակաշ մուդրա

Բութ մատն ու միջնամատը միացրեք իրար, իսկ մյուս մատները թողեք ուղիղ վիճակում։ Ձեռքի մատների այս հեշտ դիրքի շնորհիվ կազատվեք վախի զգացումից և զայրույթից։

4․ Շունյա մուդրա

Անհրաժեշտ է ծալել միջնապատը, կպցնել ափին, իսկ բութ մատն էլ միացնել մատնեմատի վերին մասին։ Ասում են՝ եթե ականջները ցավում են, ապա այս դիրքը կօգնի ազատվել այդ ցավից։

5․ Պրիթվի մուդրա

Սա շատ նման է Ակաշի մուդրային, բայց միջնամատի փոխարեն բութ մատը միացրեք մատնեմատին։ Սա օգնում է վերականգնել ուժերն ու թոթափել հոգնածությունը։

6․ Սուրյա մուդրա

06-mudra-hand-gestures

Մատնեմատը ծալելով թեքեք դեպի բութ մատը, իսկ բութ մատն էլ դրեք ծալված մատնեմատի վրա։ Ձեռքերի այս դիրքը կօգնի վահանագեղձի հետ խնդիրներ ունեցող մարդկանց։

7․ Վարուն մուդրա

07-mudra-hand-gestures

Ոսկորների ու հոդերի հետ խնդիրներ ունեցող մարդկանց էլ խորհուրդ է տրվում ձեռքերի մատները հաճախ պահել այս դիրքում։ Ընդամենը բութ մատը միացրեք ճկույթին և վերջ։

8․ Ջալ շամակ մուդրա

Related image

Ծալեք ճկույթը՝ ուղղելով դեպի բութ մատը, իսկ բութ մատն էլ դրեք ծալված ճկույթի վրա։ Արդյունքում կազատվեք ակտիվ քրտնարտադրությունից, հոսող քթից և արցունքոտ աչքերից։ Լավ արդյունքի համար անհրաժեշտ է երկու ձեռքերն էլ միաժամանակ պահել այս դիրքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել