Հենց այս խորամանկության շնորհիվ են արտաքինից խրթխրթան և ներսից փափուկ ստացվում կարտոֆիլները։

Շատ պրոֆեսիոնալ խոհարարներ նկատել են կարտոֆիլի մի հրաշալի հատկություն․ կարտոֆիլը սառեցնելուց հետո էլ ավելի հետաքրքիր և համեղ է լինում։ Ես արդեն մի քանի անգամ պատրաստել եմ այս բաղադրատոմսով ուտեստը և խորհուրդ կտամ ավելի լավ բույրի համար ավելացնել արևածաղկի ձեթ, մի փոքր սխտոր և հազրեվարդ։

Սառեցրած կարտոֆիլ։

Բաղադրիչներ՝

  • 1 կգ կարտոֆիլ,
  • 100 մլ արևածաղկի ձեթ,
  • 1/2 թեյի գդալ աղ։

Պատրաստումը՝

● Մաքրեք կարտոֆիլը կեղևից և լավ լվացեք հոսող ջրի տակ։

● Կաթսայի մեջ ջուր լցրեք և եռացրեք այն։ Տեղափոխեք կարտոֆիլը ջրի մեջ։ Կրկնակի եռացումից հետո պատրաստեք այն 6-8 րոպե։ Այնուհետև թողեք, որ կարտոֆիլը սառչի։

● Սուր դանակով ոչ այդքան մեծ ցանց արեք կարտոֆիլի վրա։

● Պատրաստի կարտոֆիլը ծածկեք սննդի պաշտպանիչ շերտով կամ ծածկեք պոլիէթիլենային փաթեթով։ Այնուհետև դրեք այն սառցախցիկում 1 ժամ։

● Նշված ժամանակը լրանալուց հետո հանել սառցախցիկի մեջից կարտոֆիլը և տեղադրել թավայի մեջ կամ թխելու համար նախատեսված խորը ամանում։ Ավելացրեք զանգվածին արևածաղկի ձեթ և լավ թաթախեք դրա մեջ կարտոֆիլը։

● Տաքացրեք ջեռոցը 180 աստիճան և եփեք կարտոֆիլը 30-40 րոպե։ Պատրաստման ընթացքում պարտադիր շրջեք կարտոֆիլը մյուս կողմի վրա։

Պատրաստումից հետո հարկավոր է հանել կարտոֆիլը բուսական յուղից։ Այսպիսի կարտոֆիլը հրաշալի համապատասխանում է մսային ուտեստների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել