Instagram-ում Գայանե Բաղդասարյանը բացահայտել է իր ընկերոջ ինքնությունը։ Իր էջում նա լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն ամբողջովին մերկ է։ Սակայն նրա մարմնի ամենագայթակղիչ մասերը փակում է նրա սիրեցյալը, ով պառկած է նրա վրա։

«Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ հենց նա։ Ես կպատասխանեմ ձեզ։ Այս տղամարդու հետ ես առաջին անգամ զգացի, թե ինչ է հաճույքը։ Նա ընդունում է ինձ այնպես, ինչպիսին ես կամ, չի ապրում մարդկանց կարծիքներով, բարոյականությամբ, սիրում և հիանում է իմ արվեստով։ Հենց այս մարդն է այն միակը, ում հետ ես ուզում եմ կիսել իմ ամեն մի մասնիկն ու էներգիան։ Հետաքրքիր է, էներգիան մեզ կապում է։ Արդեն չորս տարի է՝ անընդհատ նոր զգացողություններ են բացահայտվում։ Սպասեք նոր լուսանկարների և մեր մասին կարճ պատմությունների»,– նկարի տակ գրել է Գայանե Բաղդասարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել