Հայ հաղորդավարների իրական մասնագիտություններըԲեմն ու հեռուստատեսությունը այն ոլորտներն են, որոնց մասին երազում են շատ–շատերը։ Նրանց մի մասը բարձրագույն կրթություն է ստանում՝ երազանքն իրականացնելու համար, մյուս մասն էլ՝ տարբեր պատճառների, ծանոթ–բարեկամի, կիրթ լինելու համար զբաղվում է հաղորդավարությամբ ու դերասանությամբ։ Slaq.am–ը ներկայացնում է հեռուստատեսության ոչ մասնագետ դեմքերին։

Հովհաննես Ազոյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, բայց աշխատում է հեռուստատեսությունում։ Ի դեպ, հարկ է նկատել, որ Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ բոլոր հեռուստահաղորդումները դառնում են ամենառեյտինգայինը։

«Վիտամին ակումբի» Վաչեն ևս ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Մասնագիտությամբ տնտեսագետ Վաչեն, փաստորեն, թեև հումորային հաղորդմանառանց մասնագիտացման մասնակից է, նրան սիրում ու հարգում են շատ–շատերը։

Ավետ Բարսեղյանն ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: Ժամանակին հայ երգիչ-երգչուհիների հիթային երգերի հեղինակը հենց Ավետ Բարսեղյանն էր: Այժմ նա հանդես է գալիս ավելի շատ որպես հաղորդավար:

Արմեն Պետրոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Յուրօրինակ իր հումորով աչքի ընկնող Արմենն Պետրոսյանը հայտնի դարձավ հատկապես «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բլեֆ» ծրագրի շնորհիվ:

Արտավազդ Ամիրյանն ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոօպերատորական բաժինը: Արտավազդը հեղինակել և վարել է մի շարք հաղորդումներ: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն հասցրել է ստեղծել «Սլայդ Արտ» պրոդյուսերական կենտրոնը:

Արևիկ Ուդումյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Գեղեցիկ արտաքինով աչքի ընկնող Արևիկը վարել է մի շարք հաղորդումներ «Դար 21», «TV 5» և «Արմենիա» հեռսուստաընկերություններում: Այժմ նա հանդիսանում է «Օրանջ ֆիթնեսի և թենիսի ակումբի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու և Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո խոսնակ, ինչպես նաև «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը: Վարում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարև, մենք ենք» առավոտյան ծրագիրը:

Գայանե Ասլամազյանն ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի թեորիայի և պատմության բաժինը: Գայանեն վարել է մի շարք հաղորդումներ, ինչպես նաև նկարահանվել է սերիալներում: Այժմ նա վարում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարի լույս, հայեր» ծրագիրը: Վերջերս էլ Գայանեն հանրությանը ներկայացավ իր անհատական ցուցահանդեսով:

Գարիկ Մարտիրոսյանն ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը և դարձել նյարդաբան-թերապևտ: Բոլորից տարբերվող իր հումորով աչքի ընկնող տաղանդաշատ Գարիկ Մարտիրոսյանը հայտնի դարձավ դեռևս «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմում խաղալու տարիներին: 2005թ.-ից ռուսական «ТНТ» հեռուստաընկերությամբ ընկերների հետ ստեղծել է «Քոմեդի քլաբ» հումորային ծրագիրը, որը սիրված է ոչ միայն հայ, այլ նաև ռուս հանդիսատեսի կողմից:

Գարիկ Պապոյանն ավարտել է Երևանի ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը: Հումորային «Vitamin» ակումբի անդամ Գարիկին շատերն են սիրում իր կերտած կերպարների և լավ մատուցված հումորի համար:

Գրիգոր Դանիելյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Չնայած տնտեսագետի որակավորմանը, Գրիգորը հանդիսանում է մի շարք նախագծերի հեղինակ և սցենարիստ: Գրիգորը նաև փորձել է իրեն երգի ասպարեզում` դուետով հանդես գալով կնոջ` Հռիփսիմե Ելինյանի հետ:

Հայկ Մարությանն ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը: Դերասանական կրթություն չունենալը, սակայն, Հայկին չի խանգարել նկարահանվել ֆիլմերում և կերտել հանդիսատեսի կոմից սիրված կերպարներ: Նա համարվում է Հայաստանի առաջատար հումորիստներից մեկը: Հայկն այն մարդկանցից է, ովքեր նպաստել են Հայաստանում հումորի առաջխաղացմանը:

Մկրտիչ Արզումանյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Հայկո-Մկո, այպես է հիշում և գիտի ժողովուրդը Հայկ Մարությանին և Մկրտիչ Արզումանյանին: Նրանց, երևի, անհնար է պատկերացնել առանձին-առանձին: Նրանց հումորը սիրել ու սիրում են շատերը:

Ռաֆայել Ղազանչյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Ժողովուրդը նրան գիտի ուղղակի Ռաֆո: Ռաֆոն հանդես է եկել որպես հաղորդավար և դերասան: Հանդիսանում է մի շարք հեռուստանախագծերի հեղինակ: Այժմ վարում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայաստանի ձայնը» հեռուստանախագիծը:

Նազենի Հովհաննիսյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժինը: Իր գեղեցկությամբ աչքի ընկնող այս դերասանուհին սիրված է հատկապես ուժեղ սեռի ներկայացուցիչների կողմից: Բացի դերասանուհի լինելուց՝ Նազենին նաև վարել է մի շարք հաղորդումներ: Այժմ վարում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի գանձերը» երաժշտական նախագիծը:

Ֆելիքս Խաչատրյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ապա Հայաստանի Երգի պետական թատրոնը: Ֆելիքսը փորձել է իրեն տարբեր ոլորտներում: Նա վարել է մի շարք նախագծեր ու հաղորդումներ, նկարահանվել է «Մեր բակը 3» ֆիլմում, 2010 թվականին հիմնադրել է 3.33 հիպ-հոպ խումբը, իսկ 2011 թողարկել առաջին «Խաչբառ» ալբոմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել