Համառ կնոջն այնքան էլ հեշտ չէ սիրել: Երբեմն նա անտանելի է դառնում, երբեմն՝ անգամ ատելի: Բայց կարճ ժամանակ անց տղամարդը հանսգտանում է և հասկանում, որ այդ համառության մեջ ոգու ուժ կա, բնավորության հստակություն: Կան նաև բավականաչափ դրական կողմեր։

Նա գիտի, թե ինչ է ուզում: Նա չի երկմտում մի քանի տարբերակների վերաբերյալ, գիտի՝ ինչ է ուզում և շարժվում է դեպի նպատակը:

Նա արտահայտում է իր զգացմունքները: Դուք չպետք է գուշակեք՝ ինչու է նա նեղացել, նա ինքը կբարձրաձայնի: Եթե ճիշտ է համարում ասել, ապա ինքը ձեզ կասի:

Նա ձեզ ավելի լավն է դարձնում: Նա գիտի ձեր հնարավորությունները և կարողանում է ստիպել ավելիին ձգտել:

Նա էներգիայով լի է: Նրա մեջ եռում է կյանքը:

Նա իսկական է և անկեղծ: Համառ կանայք չունեն սովորություն ձևացնելու: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան:

Նա ձեր կյանքը հետաքրքիր է դարձնում: Նրանք հիմնականում յուրօրինակ խելք և վառ բնավորություն ունեն: Նրանց հետ հետաքրքիր է ամենուր:

Նա կարողանում է ճիշտ դրսևորել իր կարծիքը: Նա կարողանում է ճիշտ մեկնաբանել իր քայլերը, այլ ոչ թե անվանել դրանք՝ «որովհետև այդպես եմ ուզում»:

Նա ինքնավստահ մարդ է:

Նա ձեզ անընդհատ խենթացնում է: Ինքնավստահ կանայք միշտ սեքսուալ են:

Եվ նա միշտ պատրաստ է խենթանալու ձեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել