Հաճախակի տաք լոգանքները հանգստացնում են մարմինը, բայց դրանք վնասում են մաշկը: Տաք ջրի ազդեցությունը մաշկի վրա հավասարվում է արևի ազդեցությանը: Եթե դուք տաք լոգանքի սրահար եք և չեք կարող հրաժարվել դրանից, ապա գոնե փորձեք քչացնել հաճախականությունը:

Սկրաբների օգտագործումը լավ է, քանի որ այն ազատում է մահացած մաշկի մասնիկներից: Բայց չարաշահումը կարող է դուրս բերել նաև մաշկի ճարպային շերտը և չորացնել մաշկը: Շաբաթվա մեջ երկու անգամից առավել խորհուրդ չի տրվում սկրաբ օգտագործել:

Դիմահարդարումից առաջ հոնքերը հանելը վատ է ազդրադառնում մաշկի վրա: Բաց անցքերը կարող են լցվել դիմահարդարման պարագաների մանրէներով և լինել ինֆեկցիայի պատճառ:

Հակակնճիռային քսուքների վաղաժամ օգտագործումը ոչ միայն անօգուտ է, այլև կարող է հանգեցենել դեմքի մաշկի հոգնածության, այտուցվածության, մաշկի գույնի անառողջ տեսքի:

Քնելուց առաջ հեռախոսով սոցկայքերում մնալ կամ այլ բան անելը սարսափելի վատ սովորություն է: Այն անդրադառնում է ուղեղի վրա և խախտում ուղեղի աշխատանքի ռեժիմը:

Կապույտ լույսը, որ արձակում է հեռախոսը բացառություն չէ նաև հեռուստացույցի կամ համակարգչի համար: Պարբերաբար համակարգչի առաջ քնելը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման, անքնության:

Մազերը թաց վիճակում սանրելը մազերի գլխավոր թշնամիներից է: Այն հանգեցնում է դրանց փխրունության և չորության: Կարող է հետագայում հանգեցնել նաև մազաթափության:

Յուղոտ մաշկ ունեցող կանայք հաճախ օգտագործում են դիմափոշի, ինչը չի թողնում մաշկին շնչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել