Tert.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա պայմանավորված է Անկարայի քաղաքականությամբ, որը, Ասադի խոսքով, հիմնված է ահաբեկչական խմբավորումներին աջակցությամբ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվական աղբյուրը, Ասադն այս հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին քաղաքականության հարցերով իրանական մարտավարական խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը: Սիրիայի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է, քանի որ այն սիրիական ճգնաժամի հենց սկզբից գործակցել է ծայրահեղական խմբավորումների հետ:

Անկարան համագործակցում է «Սիրիական  ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորումների դաշինքի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, սիրիական Աֆրինում քրդերի դեմ իրականացվող ռազմարշավին թուրքական ուժերին աջակցում են դաշինքի ուժերը, որոնք 5 կմ առաջ են շարժվել դեպի քաղաքի խորքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել