Ամերիկյան տաբլոիդներից մեկը կարող էր սկանդալային հոդված թողարկել պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի՝ հայտնի որպես Սթորմի Դենիելս, և Դոնալդ Թրամփի դեռևս 2011 թ. ենթադրյալ սիրավեպի մասին: Սակայն Associated Press-ի տեղեկությամբ՝ խմբագրությունը հրաժարվել է հրապարակումից, երբ Թրամփի փաստաբանները նրան դատով են սպառնացել:

Նշվում է, որ այդ ժամանակ ԱՄՆ ներկայիս նախագահ Թրամփը համարվել է ամերիկյան NBC ալիքի գլխավոր հեռուստատեսային աստղերից մեկը: Ամսագիրը նյութը հրապարակել է ծրագրված պահից ավելի քան 6 տարի անց:

Հիշեցնենք՝ 38-ամյա պոռնոաստղը հաստատել է Թրամփի հետ սիրավեպի մասին տեղեկությունը: Սթորմի Դենիելսի խոսքով՝ իրենք ծանոթացել են 2006 թ., երբ Թրամփն արդեն մեկ տարի ամուսնացած էր Մելանյայի հետ: Նա նաև հայտնել է, որ 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ ապագա նախագահի փաստաբաններն իրեն 130 000 դոլար են վճարել Դոնալդ Թրամփի հետ կապի մասին լռության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել