Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ կանանց սեքսուալ չբավարարվածությունը կարող է ազդել նրանց ոչ միայն հոգեբանական վիճակի վրա՝ դյուրագրգռություն, տրամադրության փոփոխություններ առաջացնելով, այլև ֆիզիկական առողջության վրա: Պարզվել է՝ հեշտոցային ատրոֆիան կարող է պայմանավորված լինել սեռական շփումների բացակայությամբ կամ շատ հազվադեպ լինելով: Հեշտոցային ատրոֆիայի դեպքում կանացի սեռական օրգանների բավական զգայուն հյուսվածքների վրայի նյարդային վերջավորությունները ժամանակի ընթացում մահանում են, եթե սեռական մտերմությունը բացակայում է կամ հազվադեպ է: Այս մասին հայտնում է VladTime-ը:

Մասնագետները նշում են, որ մշտական սեռական զուգընկերոջ բացակայության դեպքում կինը ենթակա է իր սեռական օրգանների զգայնությունը կորցնելու ռիսկին, ինչը հետագայում զգալիորեն կազդի նրա սեռական կյանքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել