Ներկայացնում ենք տնական երշիկի շատ պարզ բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • Խոզի միս՝ 2.5 կգ
  • Աղ՝ 0.5 կգ
  • Սև հատիկավոր պղպեղ՝ 2 թ/գ
  • Բուրավետ պղպեղ՝ 10 հատ
  • Մեխակի բույլ՝ 10 հատ
  • Դափնու տերև՝ 5 հատ
  • 3 ճ/գ չոր աջիկա
  • 0.5 թ/գ աղացած համեմ
  • 2 ճ/գ պապրիկա
  • 1 ճ/գ աղացած սև պղպեղ
  • 4 ճ/գ խառնուրդ (համեմ, կանաչ և սև պղպեղ, էստրագոն, չորացրած սխտոր, չաման, թարխուն, ռեհան),
  • 0.5 թ/գ չորացրած սխտոր
  • 1 ճ/գ մարջորամ:

Պատրաստումը՝

Պատրաստի մսի վրա լցնել այնքան ջուր, որ այն ծածկվի ամբողջությամբ, հետո ջուրը լցնել առանձին տարայի մեջ:

Ամեն լիտր ջրի համար վերցնել 4-5 ճ/գ լիքը աղ, ավելացնել մեխակ, մի պտղունց պղպեղ, դափնու տերև: Հասցնել եռման վիճակի, քամել, թողնել՝ մարինադը սառչի:

Միսը դնել կաթսայի մեջ, վրան լցնել մարինադը, սեղմել ափսեով և 3 օրով դնել սառնարանը: Ցանկալի է պարբերաբար շրջել:

Անհրաժեշտ ժամանակի ավարտին միսը հանել մարինադի միջից, չորացնել, մի քանի ժամ դնել մամլիչի տակ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար:

Հետո միսը բաժանել երկու մասի, կեղևը շուռումուռ տալ համեմունքների մեջ, փաթաթել թանզիֆով, դնել տարայի մեջ՝ լավ փակելով, մեկ շաբաթով դնել սառնարանը:

1 շաբաթ անց միսը հանելով՝ թավալել մնացած համեմունքների մեջ, հանել թանզիֆը: Երեսը սրբել կտորով՝ էսթետիկ տեսքի համար: 1 ամիս չորացնել չոր, սառը տեղում: Որքան շատ, այնքան լավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել