«Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հան­ցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով: Վերջինս, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերին Երևանում ալավերդցի Տարոն Աբգարյանի քրեական մյուս խմբավորման կողմից մահափոր­ձի էր ենթարկվել: Ու հիմա նա էլ իր հերթին էր պատրաստվում վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնող­ներից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանի ձերբակալության գործով իրավապահներին հայտնի է դարձել, որ այս ամիսներին նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Չի բացառ­վում, ի թիվս այլոց, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու նույն թաղամասում միասին մեծացած ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովի մասին լինի խոսքը: Չի բացառվում նաև, որ որոշ պաշտոնատար անձանց իրավա­պահները կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կապ չի ունեցել Աբգարյանի հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել