Շատ կանայք, որ պատրաստվում են մայրանալ, մտածում են, որ աշխատանքը և երեխայի խնամքը համատեղել հեշտ ու հանգիստ է: Հիմա շատ հոդվածներ, մեկնաբանություններ և խորհուրդներ են գրվում համացանցում, ինչին շատ դեպքերում փորձում են հետևել ապագա կամ արդեն մայրիկները:

Կան լեգենդներ կապված մայրության հետ, որ շատ կանայք հավատում են և ժամանակն է վերջ դնել այդ ամենին:

Միայն երեխայի հայտնվելով է կյանքն իմաստավորվում

Կան կանայք, որոնք համոզված են, որ առանց երեխայի ունեցած կյանքը անիմաստ է, տգեղ, իսկ ծննդաբերությունից հետո սկսում հիշել և տխրել, թե ինչ լավ էր, երբ իրենք մայրիկ չէին: Հաշվի առեք, որ մինչ երեխայի ծնունդը դուք ընկերուհի եք, քույր, դուստր, իսկ հիմա արդեն նաև մայր: Առաջ ժամանակ էիք անց կացնում խանությում մտածելով որ իրը գնել, հիմա արագ գնումներ եք կատարում, քանի որ տանը փոքրիկն է սպասում: Կյանքի իմաստ լինելու մասին լեգենդը ինքնին անիմաստ է: Մայրությունը մեծ սիրո, տիեզերական սիրո դրսևորում է և պատասխանատվություն: Այն խաղ ու պար չէ:

Կան կանայք, որ պատկերացնում են, թե փոքրիկն ամբողջ ժամանակ քնելու է, ինչպես ֆիլմերում: Պետք է հասկանալ, թե փոքրիկը երբ և ինչ պայմաններում հանգիաստ կքնի, գտնել տարբերակ նրա առողջ քնի ապահովման համար և դասավորել օրակարգը:

Ծննդատանից տուն վերադառնալուց հետո կարելի է մոռանալ տան գործերի մասին և ամբողջ օրը փոքրիկին գրկել կամ կերակրել: Կան մայրեր, որոնք սկսում են միանգամից հիվանդագին վերաբերվել երեխային: Անընդհատ ստուգել նրա քաղցած լինելը, քնած է, թե ոչ, նույնիսկ շնչում է, թե ոչ: Երեխան նոր էակ է աշխարհում, որը դեռ պիտի ադապտացվի շրջակա միջավայրին: Պետք չէ երեխային անընդհատ փաթաթել տաք վերմակներով, անընդհատ կերակրել և արդյունքում հանգիստ չթողնել: Ուշադրությունն անհրաժեշտ է, բայց չափի մեջ:

Տակաշորերի դեմ պայքարը ծնվել է Եվրոպայում, իսկ իրականում երեխայի հանգիստ քնի համար անհրաժեշտ են տակաշորերը: Փոքրիկին անընդհատ արթնացնել ստուգելու համար արդյոք ամեն կարգին է, թե ոչ, հիմարություն է, այնպես որ պետք չէ տրվել համացանցային տարածված տարբերակներին և վտանգել նրա առողջ քնի ընթացքը:

Մայրիկները համոզված են, որ երեխայի ծննդից հետո չեն կարգավորի իրենց կազմվածքը: Սա ևս անհեթեթություն է: Այն կանայք, որոնք այդպես էլ չեն կարողանում նիհարել, ուղղակի երեխայի վրա են գցում իրենց ալարկոտությունը և ուտելիքի հանդեպ սերը: Եթե ճիշտ սնվեք և զբաղվեք սպորտով առնվազն կես տարի անց կվերականգնեք կազմվածքը:

Ժամանակակից մայրիկների պետք է հիասթափեցնենք նաև նրանով, որ երեխան և ակտիվ աշխատանքային գրաֆիկն ուղղակի անհամատեղելի են: Դա հնարավոր է, միայն եթե փոքրիկը դայակ ունի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի խնամքին է մնում, մինչ դուք վազվզում եք գրասենյակում: Նորաձև դարձած համատեղումը այնքան էլ խելամիտ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել