66-ամյա ամերիկուհին ինֆեկցիոն հիվանդությամբ հարուցված ուժեղ հազի ժամանակ ջարդել է կողը։ Դեպքը նկարագրվել է The New England Journal of Medicine գիտական ամսագրում։

Կինը բողոքել է բժշկին չոր հազից և աջ կողքում ուժեղ ցավից, որոնք սկսվել էին երկու շաբաթ առաջ։ Բժշկի դիմելուց հինգ օր առաջ նրա մոտ վերին շնչուղիների ինֆեկցիա էին ախտորոշել, սակայն նշանակված բուժումը որևէ օգուտ չէր տվել։

Զննության ժամանակ նրա աջ կողքում մեծ կապտուկ են հայտնաբերել և կրծքավանդակի աջ պատի գերզգայունություն։ Համակարգչային տոմոգրաֆիան կոտրվածք է ցույց տվել՝ աջ կողմի իններորդ կողի խախտումով։

Անալիզի արդյունքում պարզվել է, որ հիվանդը կապույտ հազով է հիվանդ, նրան հակաբիոտիկային բուժում է նշանակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել