Yerkir.am-ը գրում է.

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկանդալային հերթական հայտարարությունն էր հնչեցրել՝ նշելով, որ «աշխարհի կեղտոտ խորշերից» ներգաղթյալներ ընդունելու փոխարեն կցանկանար, որ ԱՄՆ գային նորվեգացիները:

Ըստ Independent-ի՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ Թրամփը Սպիտակ տան օվալաձև սենյակից վռնդել է CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկին՝ Ջիմ Ակոստային: Նա մի քանի անգամ դիմում է Թրամփին` պարո՛ն նախագահ,  մինչև որ վերջինս նրան ուշադրություն է դարձնում:

«Պարո՛ն նախագահ, Դուք ասե՞լ եք, որ ուզում եք ավելի շատ մարդկանց ընդունել Նորվեգիայից»,- հարցրել է CNN-ի թղթակիցը:

 «Ես ուզում եմ, որ մարդիկ ամեն տեղից, ամեն տեղից էլ գան: Շնորհակալություն»,- շտապել է պատասխանել Թրամփը:

«Կովկասյա՞ն, թե՞ «սպիտակ» երկրներից, պարո՛ն: Դուք ուզո՞ւմ եք, որ աշխարհի մյուս մասերից այլ մաշկի գույն ունեցող մարդի՞կ գան»,- շարունակել է լրագրողը:

Թրամփը ցուցամատը պարզել է Ակոստայի ուղղությամբ ու ասել՝ «Դո՛ւրս այստեղից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել