Այս խորհուրդները առաջնահերթ վերաբերում են հոգեբաններին, բայց այլ մասնագիտության տեր անձինք ևս բացառություն չեն:

Ժամանակակից հոգեբաններից շատերը ստանում են կրթություն և չեն էլ փորձում ուշադրություն դարձնել այս հարցերին:

Օգնիր ինքդ քեզ

Մարդկանց օգնելու համար առաջին հերթին պետք է կարողանաս ինքդ քեզ օգնել: Յուրաքանչյուր մարդ ինքնին անհատ է: Նա անթերի է միայն ծննդյան պահին: Ժամանակի ընթացքում հանգամանքները, հատկապես՝ սոցիումը, որոշակի փոփոխությունների է ենթարկում այդ անթերի էակին: Հանգամանքները և կյանքի տարբեր ընթացքներն անդրադառնում են անհատի հետագա զարգացման վրա, ունենում հոգեբանական ազդեցություններ:

Հոգեբանությունը շատ նուրբ մասնագիտութուն է։ Մասնագետը պետք է կարողանա ճիշտ գտնել որևէ խնդրի իրական հիմքը՝ խնդրի լուծման բանալին գտնելու համար: Դրա համար ուրիշներին օգնելու համար առաջնային պետք է տիրապետես ինքդ քեզ օգնելու մեթոդներին և տարբերակներին:

Հստակ, կայուն անձնական հարաբերությունները հաջողակ հոգեբանի գրավականն են

Տարօրինակ կարող է թվալ, բայց նորմալ անձնական հարաբերությունները հաջող մասնագետի կարևոր հիմքն են: Ինչո՞ւ։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե կողակից չունեցող հոգեբանին սկսի այցելել գրավիչ տղամարդ կամ կին: Կախված սեռից՝ հոգեբանը հակառակ սեռի հանդեպ կսկսի տածել ոչ թե մասնագիտական, այլ՝ անձնական վերաբերմունք, և այցելուի խնդիրն այդ դեպքում կկրի անձնական շահեր:

Անթերի մարդիկ չեն լինում, բայց վստահություն ներշնչելու համար հոգեբանը պետք է կարողանա անթերի թվալ: Պետք է գտնել առավելություն թերությունների շրջանակներում:

Երբեք ուշ չէ սովորել

Մենք սովորում ենք ամբողջ կյանքի ընթացքում: Հատկապես այս մասնագիտության շրջանակներում երբեք ուշ չէ զարգանալու ու ավելին սովորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել