Միայն արտաքին գեղեցիկ ու խնամված տեսքը բավարար չէ գրավիչ լինելու համար:

Եթե դուք վատնում եք ձեր էներգիան, դա արդեն լավ նշան չէ: Կինը պետք է միշտ զբաղվի սիրելի գործով և անի ամեն ինչ հաճույքով: Չսիրած յուրաքանչյուր բան վատնում է նրա էներգիան ագահաբար և անիմաստ:

Կնոջը չի կարելի զսպել զգացմունքները: Եթե նույնիսկ դրանք բացասական զգացմունքներ են, արտահայտվել որևէ կերպով անհրաժեշտ է, հակառակ դեպքում դա հավաքվում է ներաշխարհում և զրկում կենսուրախ փայլից:

Հենց կինը իր վրա է վերցնում տղամարդու պարտականությունները, նա սկսում է այլևս չմտահոգվել գեղեցկության և կյանքի մասին: Այդ ամբողջ կանացի էներգիան ծախսվում է տղամարդու կենցաղային գործերի վրա:

Մրցակցությունը ևս էներգիայի անիմաստ վատնում է, որը ոչնչի չի հանգեցնում: Յուրաքանչյուր կին ինքնին գեղեցիկ է, և իրար հետ մրցելն անիմաստ է:

Եթե անգամ ամուսինն ու երեխաները խլում են ձեր ողջ ժամանակը, ապա փորձեք օրվա մեջ գոնե 2-3 ժամ տրամադրել ինքներդ ձեզ: Դա վերաբերում է ոչ միայն խնամքին, այլև սիրելի հոբբիով զբաղվելուն, ընթերցանությանը, ձեռագործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել