Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը հայրենիք վերադառնալուց հետո գրառում է արել «ВКонтакте» սոցիալական ցանցում:


«Իմ ամանորյա ճանապարհորդությունը հյուրընկալ Ադրբեջան ավարտվել է: Այցելել եմ հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանական բաժանմունք, դատարան, ժամանակավոր պահման (10 օր) մեկուսարան, երկու արտաքսման կենտրոն: Նման ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հունվարի 5-16-ը հնարավորություն չեմ ունեցել մտնել համացանց և զանգերին պատասխանել, ձեր ներողամտությունն եմ հայցում»,- գրել է Չուլկովը:


Գիտնականը խոստացել է մանրամասներ գրել իր արկածների մասին և շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերած աջակցության համար:


«Ձեր աջակցությունը հաղթահարել է բոլոր սահմանները, ճաղերն ու պատերը»,- գրել է նա:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել