Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ուրիշի իրերը գետնից չպետք է վերցնել: Մեզանից շատերը չեն հետևում այս կանոնին, ռիսկի են դիմում:
Ահա 9 իրեր, որոնք ոչ մի պարագայում չպետք է վերցնել գետնից:
1. Ժամացույց
Ձեռքի ժամը, ինչպես նաև թևնոցները, իրենց վրա են վերցնում տիրոջ էներգիան: Եթե կարողանաք վերցնել ուրիշին պատկանող իրը, ուրեմն՝ համոզված եղեք, որ դա կխանգարի ձեր էներգետիկայի դաշտին: Այդ ժամանակ հիվանդություններից չեք կարող խուսափել:
2. Թանկարժեք իրեր
Շատերը գիտեն, որ թանկարժեք իրերն իրենց մեջ են կրում իրենց տիրոջ էներգիան: Սա հատկապես վերաբերում է արծաթին և ոսկուն: Դրա համար լավ կլինի վերցնելուց առաջ մտածեք՝ արժի՞ այն վերցնել, թե՞ ոչ: Բացի սրանից՝ ոսկին մարդիկ օգտագործում են չար աչքից պաշտպանվելու համար:
3. Ձեռագործ իրեր
Ահա, եթե ինչ-որ բան ձեռագործ է, ուրեմն՝ այն հաստատ չարժի վերցնել: Այն դժվար թե տանից դուրս հանեն: Սա կարող է և միտումնավոր արված լինել, որպեսզի ազատվեն ինչ-որ վատ իրից: Միայն մեկ հպումն անգամ կարող է ճակատագրական լինել ձեզ համար:
4. Մետաղական դրամներ
Որպես կանոն, գումարը հենց այնպես չի կորում: Դրամները երբեմն «ծրագրավորում» են այնպես, որ ազատվեն հիմնականում ֆինանսական ծանր վիճակից:
5. Բանալի
Հիմնականում բանալիները դուրս են նետում ինչ-որ նպատակով. հիմնականում բանալիներից ազատվում են՝ մտածելով, որ ազատվում են դժբախտությունից: Վերցնելով ուրիշ բանալի՝ դուք ձեզ վրա եք վերցնում ուրիշի դժբախտությունները:
6. Թևնոց
Շատ հաճախ թևնոցները ոչ միայն որպես զարդ են օգտագործում, այլ նաև այն պաշտպանական ֆունկցիա է կատարում: Այս տիպի իրերը շատ հաճախ իրենց վրա են վերցնում տիրոջ բացասական էներգիան: Խորհուրդ է տրվում դրանց ընդհանրապես ձեռք չտալ:
7. Հայելի
Շատերը գիտեն, որ հայելիներն ինչ-որ կախարդական ուժ ունեն իրենց մեջ: Ի հավելումն նշենք, որ հայելիները իրենց մեջ հիշողություն ունեն: Ահա թե ինչու չի կարելի նայել ուրիշի հայելու մեջ:
8. Ասեղներ և քորոցներ
Մոգերը վստահ են, որ մետաղական իրերը շատ արագ են վերցնում բացասական էներգիան: Նույնիսկ եթե թալիսման եք գտել, ուրեմն՝ ձեզ հետ կպատահի այն, ինչից որ պաշտպանվում էր թալիսմանի տերը:
9. Սանր
Ուրիշի սանրից օգտվելը ոչ միայն հակահիգիենիկ է, այլ նաև՝ վտանգավոր: