BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան:
_Ի՞նչ էիր անում մեր զանգից առաջ։
- Անկողնում պառկած՝ «Հարսնացուն հյուսիսից» պիեսն էի կարդում. Սունդուկյան թատրոնում մարմնավորելու եմ Վալիայի կերպարը:
- Ի՞նչ արժի ուտել նախաճաշին:
- Նախընտրում եմ ձու, պանիր, պոմիդոր և սև զեյթուն:
- Քո ամենասիրելի օծանելիքի գինը:
- Givenchy Dahlia Divin (կանաչ)՝ 68.000 դրամ:
- 1 ժամ գրախանութո՞ւմ, թե՞ հագուստի խանութում:
- Կախված է տրամադրությունից:
- Ո՞րն է քո թաքնված տաղանդը:
- Ես նկարել գիտեմ։
- Իսկ տարօրինակություններ ունե՞ս:
- Ես կանոններ, կաղապարներ ու կարծրատիպեր կոտրող մարդ եմ, հետևաբար տարօրինակություններ հաստատ կունենամ:
- Եթե տղամարդու սրտին կարելի է հասնել ստամոքսով, ինչպե՞ս հասնել կնոջը:
- Բոլոր կանանց անունից չեմ կարող խոսել, բայց իմ սրտին հասնելու համար բավական է, որ տղամարդը լինի հավատարիմ, հուսալի և մաքրասեր:
- Ի՞նչ տեսարան է երևում քո սենյակի պատուհանից:
- Մեր բակը:Դ
- Ե՞րբ են արտասվում ուժեղ կանայք:
- Երբ հասկանում են, որ շատ երկար ժամանակ է, որ ուժեղ են ու մենակ:
- Գաղտնիքները որտե՞ղ ես պահում:
- Իմ գաղտնիքները մայրիկիս հոգու շտեմարանում եմ պահում, ուրիշներինը՝ իմ:
- Ի՞նչ արտահայտություն ես շատ հաճախ օգտագործում:
- I love you:
- Ո՞ւմ հեռախոսահամարը անգիր գիտես:
- 3-4 հոգու համար անգիր գիտեմ, որոնց մեջ է նաև ավագ քույրս:
- Քեզ չսիրողներն առնվազն…
- Առնվազն մարդիկ են, որոնք ինձ չեն սիրում:
- Մի զգեստը քանի՞ անգամ կարելի է կրել:
- Եթե ինձ մնար, ապա մեկ, քանի որ դրանից հետո հետաքրքրությունը կորում է, բայց, միևնույն է, շարունակում եմ նորից կրել:
- Գինի՞, կոնյա՞կ, թե՞ շամպայն:
- Բնական հյութ:
- Ֆեյսբուքում ավելի շատ գրառում կարդո՞ւմ ես, թե՞ անում:
- Ավելի շատ կարդում եմ:
- «Բարև գեղեցկուհի, արի ծանթանանք» գրողների հետ ի՞նչ անենք:
- Իսկ «բարև կապուտաչյա գեղեցկուհի» գրողների հետ ի՞նչ անենք:Դ
- Ասա առնվազն երեք պատճառ, որի համար արժեր դիտել «Դոմինոն»:
- Առաջինը կառանձնացնեմ Սոս Ջանիբեկյան և Նարինե Ալեքսանյան դերասան-դերասանուհուն, որոնք իսկապես փայլում էին իրենց կերպարում, երկրորդ՝ սցենարը հագեցած էր հարուստ հումորով ու իրադարձություններով և վերջում՝ սիթքոմի դինամիկան անցնում էր մեկ շնչով:
- Արժե՞ հավատալ ու վստահել լրագրողներին:
- Եթե իր գործի ֆանատն է, ապա՝ ոչ:Դ
- Ի՞նչը քեզ մոտ լավ չի ստացվում:
- Համակարգչից և սմարթֆոնից օգտվելը, չնայած որ երկար տարիներ ունեմ երկուսն էլ:
- Ֆոտոգենի՞կ ես:
- Կարծում եմ՝ ոչ այնքան:
- Ո՞վ է քեզ արթնացնում քնից:
- Հեռախոսս:Դ
- Ի՞նչ կփոխեիր քո արտաքինում:
- Արդեն փոխել եմ, նախկինում ատամների թեքություն ունեի, և դիմածնոտս ավելի առաջ էր, շուտով կհանեմ բրեկետներս:
- Ընկերուհու հետ քանի՞ ժամ կարելի է հեռախոսով խոսել:
- Ես մինչև երկու ժամ կարող եմ խոսել:
- Մտերիմներն ի՞նչ փաղաքշական անունով են քեզ դիմում:
- Սիվուլ, իսկ մամաս՝ куколка:
- Քանի՞ կիլոմետր ես հեռու խոհանոցից:
- Բացարձակ հեռու չեմ՝ չնայած նրան, որ սկսել եմ քիչ պատրաստել:
- Մարզասրահում, բացի սելֆիից, ուրիշ ի՞նչ կարելի է անել:
- Սելֆիից հետո լավ հոգնած կլինեն, արժե լողանալ ու վերադառնալ տուն:
- Օրական քանի՞ սելֆի կարող ես անել:
- Շատ, բայց վերջում բոլորը ջնջում եմ:
- Եթե աղջիկ, ապա…
- Եթե չամուսնացած աղջիկ, ուրեմն՝ ԱՂՋԻԿ։ Լինենք բարոյական չափանիշներ կրող:
- Եվ վերջում՝ ի՞նչ կասես քո էջին հետևողներին:
- Շնորհակալ եմ, որ ձեզ հետաքրքիր եմ, որ ժամանակ եք տրամադրում նկարներս հավանելու և մեկնաբանություններ գրելու համար:
Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի