Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն, ինչպես հայտնի է, մամուլի ասուլիս է տալիս, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ հետաքրքրության մասին.

«Ֆուտբոլիստների փոխանակում է լինելու և հավանաբար` առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն կարող է նաև չկայանալ: Սա տրանսֆերային շուկ է, որտեղ ոչինչ երաշխավորված չէ:

Ինձ դուր է գալիս Մխիթարյանը, իսկ աշխատավարձը խնդիր չի դառնա»,- ասել է Վենգերը:

Ֆրանսիացի մասնագետի մյուս մեկնաբանությունները Սանչես-Մխիթարյան փոխանակման վերաբերյալ, կարող եք կարդալ այստեղ:

Ավելի վաղ հիշեցնենք, տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մխիթարյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերն «Արսենալի» հետ:

Համաձայն դրա, հայ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի և շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել