Մեկուկես տոննա քաշով տորթ են կերել Ղազախստանի նախագահի քրոջ թոռան՝ Արուժան Սաթիբալդիի (օլիգարխ Քայրաթ Սաթիբալդիի դստեր) և ձեռնարկատեր Սերիկժան Սեյթժանովի թոռան հարսանիքի հյուրերը։

Իր՝ 4,2 մետր բարձրությամբ և 3 մետր տրամագծով, դղյակի տեսքով ստեղծագործությունը Instagram-ում տեղադրել էր ռուսաստանցի հրուշակագործ Ռենատ Ագզամովը։

Հեղինակի խոսքերով՝ նրա թիմը տորթի պատրաստման վրա երեք օր ու գիշեր է աշխատել՝ առանց քնելու։ Forbes-ի հաշվարկներով տորթը միլիոնատերերի վրա նստել է մոտ 64 հազար դոլար։

Որոշ հյուրերի հաղորդմամբ՝ հարսանիքին ներկա են գտնվել նաև հայտնի բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինը և երգչուհի Վալերիան, սակայն հենց տորթն է դարձել երեկոյի հիթը։

Մաժիլիսի (խորհրդարանի) նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոն հայտարարել է, որ տորթի համար փեսայի ընտանիքն է վճարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել