Aysor.am-ը գրում է.

Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով առաջիկա ծրագրերի մասին։

«Մասնավորապես, հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյս մեթալս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ խոշոր նախագիծ է գործում շինարարական քարի արտադրության և արտահանման ուղղությամբ», - ներկայացրել է Արայիկ Հարությունյանը։

Վերջինս ընդգծել է, որ Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական և օտարերկրյա ընկերությունների կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել