Ճապոնական Գամագորի քաղաքում տագնապ է բարձրացվել այն բանից հետո, երբ տեղի սուպերմարկետում վաճառել են ֆուգու թունավոր ձկան 5 փաթեթ։ Այդ ձկներից չի հեռացվել լյարդը, որում պարունակվում է մահացու թույն։

ВВС-ի հաղորդմամբ՝ քաղաքում բարձրախոսներով բնակիչներին ծանուցվում է ձկան օգտագործման վտանգի մասին։

Հատուկծառայությունները փնտրում են գնորդներին և վերցնում արտադրանքը։ 5 փաթեթներից 3-ն արդեն գտնվել են։

Ֆուգու ձուկը մահացու թունավոր, թանկարժեք կերակուր է։ Այն կարող են պատրաստել միայն հավաստագրված խոհարարները։ Չնայած դրան՝ ամեն տարի Ճապոնիայում թունավորման դեպքեր են արձանագրվում, սակայն ոչ բոլոր դեպքերն են մահվան հանգեցնում։

Ձկան լյարդը, ձկնկիթը և մաշկը մահացու թույն են պարունակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել