Նախիջևանում ադրբեջանական բանակի հրամանատարները և հրամանատարների տեղակալները մասնակցում են հավաքի, որի նպատակն է հրամանատարների որոշումների կայացնելու ունակության բարելավումը, մարտական գործողությունների կազմակերպման մեջ մասնագիտական հմտությունների բարելավումը, ինչպես նաեւ նոր ձեռք բերված զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ ծանոթանալը:

Ադրբեջանում դեռ հիմնական խնդիրը մնացել է «անպարտ և հզոր» բանակի միֆը ևս մեկ անգամ ժողովրդի մեջ պտտելը: Առաջնագծում տարբեր դիվերսիոն և սադրիչ գործողությունները ձախողելուց հետո ադրբեջանական ղեկավարությունը հիմա էլ ուժերը փորձում է Նախիջևանում ու դրան մասնակից է դարձրել բանակի հրամանատարությանը և նրան տեղակալներին:

Նախիջևանը ադրբեջանական դիրքերից ամենահանգիստն է, քանի որ այդ կողմում մեր դիրքերը առավել բարենպաստ են և նույնիսկ ամենալարված իրավիճակի դեպքում Նախիջևանի սպայական և զինվորական կազմը ոչ մի անկարգություն իրեն թույլ չի տալիս: Այս հավաքի շնորհիվ Ադրբեջանի բանակի և երկրի ղեկավարությունը փորձում է գոնե այսպես Նախիջևանի բանակը կապել ադրբեջանական բանակին ու ցույց տալ իր հրամանատարների իբր անթերի գիտելիքները, որը նրանց երբեք այդ հատվածից պետք չեն գալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել