Միշտ էլ հաճելի է, երբ մարդ խնամված տեսք ունի: Բայց երբեմն թվում է, թե միայն մեր հետևողականությունը բավարար չէ:

Ներկայացնում ենք մի քանի միջոց, որոնք կօգնեն առօրյա կյանքում օգտագործել: Դրանք ո՛չ ծախսատար են, ո՛չ ժամանակատար: Ահա 10 հետաքրքիր խորհուրդ, որոնք կազատեն ավելորդ գլխացավանքներից:

1. Գեղեցիկ և խնամված վարսեր

Եթե ձեր մազերը յուղոտ են, հիանալի միջոց է դրա դեմ պայքարել աղով կամ էլ ծովի աղով: Շամպունի մեջ ավելացրեք 2-3 թ/գդալի չափով աղ, և արմատները ավելի երկար կմնան մաքուր:

Картинки по запросу hair

2. Խիտ թարթիչներ և հոնքեր

Պետք չէ դեն նետել հին թարթչաներկը: Այն կարող եք լվանալ և մեջը լցնել գերչակի յուղ, վիտամին E և ալոեյի հյութ: Այս զանգվածը քսեք հոնքերին և թարթիչներին երեկոյան՝ քնելուց առաջ:

Картинки по запросу eyes

3. Աչքերի կապտուկներից ազատվելու միջոց

Եթե սուրճի սիրահար եք, ուրեմն՝ խմելուց հետո դեն մի նետեք մրուրը: Այն ձեզ թարմ տեսք կհաղորդի: Դրա հետ խառնեք կոկոսի յուղ և քսեք աչքերի տակ, թողեք 15 րոպե: Այս դիմակն օգտագործեք շաբաթական 3 անգամ:

Картинки по запросу eyes

4. Հարթ ոտքեր

Մեղրամոմով մազահեռացումն ամենահայտնի միջոցներից է: Այն քիչ ցավոտ է, և գրգռվածություն գրեթե չի լինում: Պատրաստելու համար պետք է 1/4 բաժակ լիմոնի հյութ, 1 բաժակ շաքարավազ, 1/4 բաժակ ջուր: Դրեք կրակի վրա այնքան ժամանակ, մինչև այն ձեռք բերի դեղին գույն: Քսեք մազերի աճին հակառակ, հետո միանգամից քաշեք:

Картинки по запросу foot

5. Գեղեցիկ և ամուր եղունգներ

Եղունգների ամրության համար պետք է խառնել կոկոսի յուղը, մեղրը և լավանդայի հյութը:

Картинки по запросу nails

6. Դեմքի սև կետերից ազատվելու դիմակ

1 թ/գ տաք ջուր, 1 ճ/գ ալյուր, 1 թ/գ մեղր: Այս ամենը խառնեք իրար հավասար զանգված ստանալու համար, այնուհետև բամբակով տարածեք քթի վրա: 10-15 րոպե անց լվացեք գոլ ջրով:

Картинки по запросу ‫التخلص من رؤوس السوداء‬‎

7. Գեղեցիկ թևատակի դիմակ

Մաշկի գույնը բացացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կարտոֆիլ: Այն պետք է քերիչով քերել, քսել թևատակին և 10 րոպե անց հանել:

Картинки по запросу armpits

8. Մաքուր դեմք

Հանրահայտ սև դիմակը կարելի է տանն էլ պատրաստել: Պետք է խառնել 2 ճ/գ ակտիվացրած ածուխ, 1,5 ճ/գ ժելատին՝ լուծված տաք ջրում: Զանգվածը տաքացրեք, քսեք դեմքին, 30 րոպե անց հեռացրեք:

Картинки по запросу Adriana lima face

9. Հոլիվուդյան ժպիտ

Ատամները կարող է լավ մաքրել ելակը: Ձեզ անհրաժեշտ է 1 ճ/գ ելակ և 1 ճ/գ սոդա: Քսեք ատամի խոզանակի վրա և դրանով մաքրեք ատամները, լվացեք գոլ ջրով: Օգտագործեք ամիսը 2 անգամից ոչ ավել:

Картинки по запросу teeth

10. Կրծքի խնամք

Եթե ցանկանում եք պահպանել կրծքի ձևը, ամեն գիշեր քնելուց առաջ կրծքին վազելին քսեք: Մեկ շաբաթ անց կզգաք, որ մաշկն ավելի փափուկ և առաձգական է դարձել:

Картинки по запросу hago nudos para pashminas

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել