Aysor.am-ը գրում է.

Առաջին հայացքից պոզիտիվ և օրինաչափ թվացող նախաձեռնությունը մտահոգություններ է առաջացնում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք բոլորս իրավունք ունենք մտավախություն ունենալու, որ այն ամենն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի չարս: Նույն բանն է, որ ասեք՝ նախագիծ բերեք՝ մարդկանց վրա ժուչոկներ դնենք, որովհետև մարդ կարող է ինչ-որ մի տեղ ինչ-որ հանցագործության ականատես կամ մասնակից լինել», - հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ տասնյակ տարիներ շարունակ մեր երկրում, քաղաքական նկատառումներց ելնելով, եղել են հաշվեհարդարներ, որոնք շարունակվում են, ուստի առաջարկվող նախագիծը լուրջ հետևանքներ կարող է ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել