«Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփո­խությունների մասին լուրերով: Սա­կայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված: Մասնավորապես՝ վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ ար­տաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին: Մինչդեռ իշխանական մեր աղբյուրները հերքում են դա և «հավակնորդների» ականջները տեսնում: Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից ԱԳՆ տեղափոխելու ծրագիր չկա, ինչպես չկա Նալբանդյանին ԱԳՆ-ից հանելու ծրագիր, գոնե՝ մինչև տարեվերջ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի ավարտը: Իսկ երբ կգա Նալբանդյանին հրաժեշտ տալու և իր նախկին տեղը՝ Ֆրանսիա ՀՀ դես­պան ուղարկելու ժամանակը, ԱԳՆ-ում հայտնվե­լու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարարի պաշտոնից հետո ԱԺ-ում սկսել է գնահատել գործադիրի առա­վելությունները և չի հրաժարվի այդ պաշտոնից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել