Ներկայացնում ենք բնական միջոցներ, որոնք կօգնեն ատամնաքարը հեռացնել տնային պայմաններում:
Անհրաժեշտ է՝
- Ատամի խոզանակ
- Ատամնաբուժական հավաքածու
- Կերակրի սոդա
- Բաժակ
- Ջուր
- Հականեխիչ միջոց բերանի խոռոչը ողողելու համար
- Ջրածնի պերօքսիդ
- Սեղանի աղ
Պատրաստումը՝
Կես թ/գ աղը խառնեք 1 ճ/գ կերակրի սոդային: Ատամի խոզանակը թրջեք և սուզեք խառնուրդի մեջ: Ատամները լվացեք, ինչպես սովորաբար: Գործընթացը պետք է մոտ 5 րոպե տևի: Հետո ջրածնի պերօքսիդը լցրեք բաժակի մեջ և այն խառնեք կես բաժակ տաք ջրին: Լավ լվացեք բերանի խոռոչը: Հետո սառը ջուր օգտագործեք և նորից լվացեք բերանը:
Ատամի խոզանակ օգտագործեք և լավ մաքրեք դեղին ատամնաքարը: Վերջում լվացեք բերանը՝ հականեխիչ միջոց օգտագործելով: Օպտիմալ արդյունքի համար պրոցեդուրան կրկնեք մի քանի օրը մեկ:
Ելակ և լոլիկ
Պարունակում են մեծ քանակությամբ անհրաժեշտ սննդանյութեր, որոնցից է վիտամին С-ն, որոնք անհրաժեշտ են բերանի խոռոչի լավ առողջության համար: Մրգեր օգտագործեք դրանցով ատամները սրբելու համար: Թողեք 5 րոպե, ատամնաքարը կմաքրվի: 5 րոպե անց բերանը լվացեք կերակրի սոդայով: Դրա համար կարող եք օգտագործել վիտամին С-ով հարուստ այլ մթերքներ ևս՝ քաղցր պղպեղ, նարինջ, կիտրոն, պապայա, լայմ:
Պանիր
Շվեյցարական պանիրն ուտելուց առաջ հրաշալի միջոց է, որը կօգնի վերացնել բոլոր թթուները, որոնք ատամնափառի առաջացման պատճառ են:
Պետք է պարբերաբար ատամները մաքրել: Ավելի շատ օգտագործեք համեմական մթերքներ: Ատամները նարնջի կեղևով սրբեք քնելուց առաջ, կօգնի ազատվել բակտերիաներից: