Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ փաստաթղթով, հարկավոր է փուլային մոտեցում, կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: Tert.am- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Լավրովի ասածի մեջ ինչ-որ փակագծեր մնացին լիարժեք չբացված: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Լավրովը նկատի ունի հետևյալը, որ փուլերը փաստաթղթերին են վերաբերում: Տարիներ շարունակ ասվել է՝ նախ պետք է լինի համաձայնեցված փաստաթուղթ սկզբունքների շուրջ, որից հետո շրջանակային համաձայնագիր պետք է պատրաստվի, կնքվի: Չեմ բացառում, որ հենց սա նկատի ունի Լավրովը՝ սկզբունքներ, ապա շրջանակային համաձայնագիր»,- մանրամասնեց Կարեն Բեքարյանը:

Պատգամավորը նշեց, որ հնարավոր է նաև, որ Լավրովը նկատի է ունեցել այն, որ պետք է դիտարկել մոտեցումներ, որոնք հետագայում քննարկումների առիթ կստեղծեն:

«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկում էին սկզբունքները, դրանք իրենց մեջ ունեին տրամաբանական կիրարկման կարգ, որոնք միասնական չէին: Գուցե նա նկատի ունի այն, որ փաստաթուղթը ֆիքսում է ամեն ինչ, բայց իրականացվում է փուլերով: Սա տրամաբանական է: Գուցե նկատի ունի որևէ այլ բա՞ն, չեմ կարծում»,- նշեց Կ. Բեքարյանը:

Վերջին շրջանում, նրա խոսքով, բանակցությունների սեղանին շրջանառվում է կարգավորման սկզբունքներին վերաբերող փաստաթուղթ, իսկ շրջանակային փաստաթուղթը քննարկման չի դրվել, որովհետև սկզբունքները համաձայնեցված չեն:

«Համաձայնեցված սկզբունքները պետք է դառնան շրջանակային փաստաթղթի մշակման ուղենիշը: Կհիշեք հավանաբար, որ համանախագահները հայտարարում էին, թե պետք է համաձայնեցնել սկզբունքները, հետո անցում կատարել շրջանակային համաձայնագրի մշակմանը, իսկ Ադրբեջանն ասում էր, որ ոչ, եկեք միանգամից քննարկենք շրջանակայինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել