Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ  ԼՂ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, անհրաժեշտ է փուլային մոտեցում:

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի ելույթին: «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմիցս հայտարարել են համանախագահ երկրները»,- ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ադրբեջանը նույնպես արձագանքել է Լավրովի հայտարարությանը: Բաքուն ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով կարգավորելու մասին հայտարարությունը: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը. հայտնում է АПА-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել