ԱՄՆ-ում աշխատող լուսանկարիչ Գոգա Ասատրյանը պատմում է, թե ինչ է կատարվում մինչև այս գեղեցիկ կադրերը ստանալը:
Ինչպիսին էր Արմինկան «Գոգաֆոտոյի» ամանորյա նկարահանման հրապարակում․
Երբեմն ասում են, որ ամեն ինչում հաջողակ լինելն անհնարին է, բայց Արմինկայի պարագայում դա հնարավոր է և ստացված։ Մինչ ամանորյա նկարահանումները առիթ չեմ ունեցել ճանաչելու, թե ինչպիսին է նա։ Արմինկան, բացի շատ գեղեցիկ լինելուց, նաև տաղանդավոր է, ինչը նորություն չէ, բայց շատ կուզենայի խոսել նրա մարդկային որակներից։ Նախ՝ շատ քիչ է պատահում, մանավանդ Միացյալ Նահանգներում, որ զրուցում ես իգական սեռի ներկայացուցչի հետ և չես լսում թանկարժեք բրենդների նախասիրությունների մասին, և հետևելով այս օրինաչափությանը՝ տաղավարը ձևավորեցի նորաձևության վերջին նորույթներով։ Հատկանշականն այն է, որ Արմինկան հավանեց այն ամենն, ինչ ձեռքի աշխատանք էր։ Չեմ կարող չնշել նաև Արմինկայի պարտաճանաչության մասին։ Վերջերս հանդիպում են մարդիկ, ովքեր ունեն նախասիրություն զբաղված երևալու, այսինքն՝ չպատասխանել հեոախոսազանգերին կամ հաղորդագրություններին, իբր զբաղված են: Արմինկայի պարագայում ամեն ինչն էր պրոֆեսիոնալ, անգամ՝ հաղորդակցությունը։
Դե իսկ Ալեքսը՝ Արմինկայի տղան, համաձայն իմաստախոսության՝ «Պտուղը ծառից հեոու չի ընկնում», քայլող ոգեշնչում էր իր պայծառ մտահղացումներով և դրական էներգիայով։ Արմինկայի հետ համագործակցությունն այնքան դրական էր և հաճելի, որ անհամբեր սպասում եմ իմ նոր մտահղացման իրականացմանը՝ սիրահարների տոնի կապակցությամբ, որ նորից միասին աշխատենք։
Լիլուի և որդու փորձությունները «Գոգաֆոտոյի» տաղավարում․
Փոքրիկ Ռոբերտի և Լիլուի հետ աշխատելը, բացի նրանից, որ շատ հաճելի էր, նաև շատ օգտակար էր, քանի որ Ռոբերտն անդադար վազվզում էր, իսկ ես ու Լիլուն փորձում էինք կանգնեցնել նրան, ինչն էլ լավ առիթ եղավ մարզումների։ Բացի այդ՝ իսկական հայ տղամարդու նման Ռոբերտը կերավ մեր տաղավարում եղած գրեթե բոլոր համեղ կոնֆետները, իսկ մենք փորձում էինք նրա սիրտն այդպես շահելով լուսանկարել նրան։ Լիլուն շատ համբերատար էր Ռոբերտի չարաճճիությունների հանդեպ, իսկ Ռոբերտն էլ, առիթից օգտվելով, անում էր սրտի ուզածը։ Ես միշտ մտածել եմ, որ եթե հայտնի մարդու երեխա է, ուրեմն՝ պետք է մի քիչ ավելի չարաճճի լինի, բայց արի ու տես՝ Ռոբերտին մայրիկի հայացքն անգամ բավական էր սթափվելու համար։ Նկարահանումների ժամանակ մի հանգամանք ինձ շատ զարմացրեց. Լիլուն կարողանում էր հոգ տանել երեխայի մասին և վայրկյանների ընթացքում վերափոխվել ու մտնել պահանջվելիք կերպարի մեջ։ Լիլուն շատ հմտորեն էր աշխատում տեսախցիկի հետ, ինչն էլ ինձ ավելի էր ոգեշնչում։
Ի՞նչ էր բերել Դինան իր հետ «Գոգաֆոտոյի» տաղավար և ի՞նչ պատահեց դրանց
Նախ՝ սկսեմ նրանից, որ Դինան Միացյալ Նահանգներում բնակվող այն էզակի մարդկանցից է, ով պահպանում է անծանոթի հետ «Դուք»-ով խոսելու մոռացված օրենքը, ինչն, իհարկե, մի քիչ անսովոր էր, բայց միևնույն ժամանակ միանգամից ընդգծեց նրա ուշադրությունը հային վայել հարգանք հասկացությանը։ Կարծում եմ՝ նորություն չեմ ասի, եթե նշեմ Դինայի նրբաճաշակության մասին։ Դինան ներկայացավ նկարահանման հրապարակ երկու պարկ շատ նրբաճաշակ տոնածառի խաղալիքներով և զարդարանքներով։ Բարեբախտաբար, նկարահանումներն անցան առանց խաղալիքների ջարդուփշուրի: Իսկ այ վերջում այդպես էլ չհասկացանք, թե ինչպես փշրվեց տոպրակում անշարժ հանգրվանած տոնածառի խաղալիքը, կամ ուր անհետացավ խեղճ ձիուկի գլուխը.... Դինայի երեխաներն աննկարագրելի ջերմ էին, և միանշանակ զգացվում էր հայկական ոգով դաստիարակությունն անգամ նրանց չարաճճիություններից։ Նկարահանման առաջին կեսին ասես փոքրիկ մոդելներ լինեին և սուսիկ-փուսիկ լսում էին ու համագործակցում ինձ հետ, իսկ երկրորդ կեսին ամանորյա հրաշք տեղի ունեցավ, և Դինայի բալիկները որոշեցին տաղավարը վերջնական գետնին չհավասարեցնել: