Ներկայացնում ենք Այշվարիա Ռային, ով ծնվել էր հնդկական սովորական ընտանիքում։ Ավագ եղբայր ունի: Այշվարիայի ծնվելուց հետո ընտանիքը Մումբայ տեղափոխվեց, որտեղ անցավ աղջկա մանկությունը:
Դպրոցն ավարտելով՝ աղջիկը համալսարան ընդունվեց, որտեղ ճարտարապետություն էր սովորում: Բուհն ավարտելով՝ նա սկսեց մոդելային գործակալությունում աշխատել:
1994թ. աղջիկը դարձավ «Միսս աշխարհ» մրցույթի հաղթողը:
Աղջկա մուտքը կինո տեղի ունեցավ 1997թ. «Դուետ» ֆիլմով: Ֆիլմը քննադատվեց և չսիրվեց:
2002թ. Ռայը նկարահանվեց ռեժիսոր Սանջայ Լիլ Բհանսալիի Devdas ֆիլմում, որն ամենահաջողվածը դարձավ Բոլիվուդի ամբողջ պատմության մեջ:
2004թ. Ռայը նկարահանվեց իր առաջին անգլալեզու ֆիլմում՝ ռեժիսոր Գուրինդեր Չադհի «Հարսնացուն և նախապաշարմունքները» ֆիլմում:
Ռայը մի քանի տարի հանդիպում էր հնդիկ դերասան Սալման Խանի հետ:
Սակայն աղջկա ծնողները չէին ուզում աղջկան նրա հետ ամուսնացնել: 2004թ. նրանք բաժանվեցին:
Ավելի ուշ Ռայը ծանոթացավ դերասան Աբիշեք Բաչանի հետ: Զույգը նշանվեց 2007 թ. հունվարին, ապրիլի 20-ին ամուսնացավ:
2011 թ. նոյեմբերին զույգն աղջիկ ունեցավ: Դստեր ծնունդից հետո Ռայը շատ գիրացավ, ինչի պատճառով քննադատության արժանացավ:
Բայց շուտով նիհարեց:
2016 թ. Կաննի կինոփառատոնում Այշվարիան զգալիորեն նիհար էր: Երկրպագուները աչք չէին կարողանում կտրել գեղեցկուհուց: