Վաճառվում է ֆրանսիական Շալյու-Շաբրոլ ամրոցը, որի պատերի տակ զոհվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Ռիչարդ Առաջին Առյուծասիրտը: 600 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 15 սենյակ ունեցող ամրոցն արժե 996․4 հազար եվրո:

Ամրոցը երկու մասից է բաղկացած՝ բնակելի և հասարակական, որտեղ կարելի է էքսկուրսիաներ անցկացնել՝ տեղեկացնում է «360» հեռուստաալիքը: Շենքը վերանորոգման կարիք ունի, սակայն տեղի իշխանությունները վստահ են, որ այն նոր տերերի համար կարող է շահութաբեր լինել:

Ամրոցը կառուցվել է 11-րդ դարում: Ներկայում նրա մեծ մասը խարխուլ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել