Հին Հռոմում ասում էիմ` «Ում աստվածներն ուզում են պատժել, նրան զրկում են բանականությունից»: Այսինքն` գիժ են դարձնում: Մարդիկ տարբեր ձեւով են գժվում: Հատկապես իշխանավորները: Իշխանավորների գժությունները, որպես կանոն, կործանում են նրանց երկրները: Նույն Հին Հռոմում, օրինակ, կայսր Ներոնն այրեց ողջ մայրաքաղաքը՝ կրակով զմայլվելու համար: Կայսր Կալիգուլան խորհրդարանի անդամ դարձրեց սեփական ձիուն: Մեր խորհրդարանում էլ լիքը անասուն կա, ձիուց պակաս ազնիվ: Բայց Հայաստանի էշխանության վերջին էշությունը (կամ դավաճանությունը) ստվերում է բոլոր նախորդ գռեհկությունները, անասունությունները եւ ստորությունները: Հայաստանը վերջնականապես կործանել նրանք որոշել են ոչխարներով: Երկրի ամենակարեւոր ռազմավարական հատվածում` Սյունիքում, որը Նժդեհը պաշտպանեց ու փրկեց ե՛ւ թուրքերից, ե՛ւ բոլշեվիկներից, այսօր Նժդեհի անունով երթվող իշխանավոր խաչագողերը որոշել են բերել տասնյակ հազարավոր ոչխարներ թուրքաբնակ Հյուսիսային Պարսկաստանից: Այսինքն՝ այն, ինչ չհասցրին տրորել Ավարայրում հարբած փղերը, այսօրվա ազգի դավաճանների համաձայնությամբ պետք է տրորեն եւ հում-հում ուտեն նույն հասցեից բերվող ոչխարները: Հազարավոր ոչխարների հետ գալու են հարյուրավոր չոբաններ՝ իրենց ընտանիքներով, բազմանալու են ու եռապատկվելու՝ յայլաներում քողարկելով փափախի տակ սահմանն անցնող թուրք հետախույզներին ու դիվերսանտներին... Սա ի՞նչ է` ապուշությո՞ւն, թե՞ դավաճանություն: Դատեք ինքներդ: Մի բան պարզ է` մենք սա չենք մարսելու, բայց չենք էլ կուլ տալու: Մենք սա չպետք է թույլ տանք: Եթե հազարավոր ջահել-ահելներով ապրիլի 24-ին մոմերով ու ծաղիկներով Ծիծեռնակաբերդ էինք գնում, երդվում ու անիծում, լացում ու խոսում էինք, ուրեմն այսօրվանից պատրաստվենք, պայմանավորվենք ու գնանք Սյունիք: Ոչխարի մորթու տակ հազարավոր գորշ գայլեր են գալիս մեր Հայրենիք: Գալիս են ոչ թե խոտ ուտելու` մեզ են ուտելու, մեր երեխաներին: Ազգի դավաճաններն արդեն վերցրել են իրենց 30 արծաթը մեր բերդի դուռը բաց անելու համար: Տրոյան կործանվեց, երբ միայն մեկ ձի բերդի պատերից ներս բերեցին: Սրանք տասնյակ հազարավոր ոչխար են բերում: Մի՞թե մեր հազարամյա Հայրենիքը էս էշերը պետք է կործանեն թուրքական ոչխարներով: Ով քնած է` արթուն կացեք, ով արթուն է`... Հելեք, հայեր, ոտքի, ի զեն! Մենք ենք, մեր սարերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել