Թինա Կանդելակին տաղանդավոր լրագրող է, պրոդյուսեր և հասարակական գործիչ, հաղորդավարուհի և հոգատար մայր: Վերջին տարիներին Թինան դարձավ «Ապոստոլ» մեդիա ընկերության համասեփականատերը և գլխավոր անձանցից մեկը «Գազպրոմ մեդիայում»: Դժվար է հավատալ, բայց Կանդելակին երկու մեծահասակ երեխա ունի:
2018 թ. հունվարի 11-ին Թինայի ավագ դուստրը՝ Մելանիան, 18 տարեկան դարձավ:
Աղջկան ծննդյան առթիվ մայրը շնորհավորեց հուզիչ գրառմամբ, որը կներկայացնենք ստորև․
«Իմ աղջիկը՝ @melaniakondrahina-ն, 18 տարեկան է: Ես նույնիսկ չնկատեցի՝ դա ինչպես տեղի ունեցավ: Ծննդատուն, դուրս գալ անզգայացումից, առաջին քայլեր, մանկապարտեզ, դպրոց և արդեն Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ: Մենք շատ ենք խոսում ծնելիության վերահսկողության, գիտակցված մայրության, հասուն ընտրության մասին, բայց մեզ համար ապրելու մեր բոլոր փորձերն ունայն են, կնոջ իմաստը երեխաների մեջ է, իսկ հետո արդեն՝ կարիերայի, ինքնակատարելագորման, սոցիալական դերի և իշխանության հասարակության մեջ: Այնպես որ, իմ գլխավոր հաղթանակը և իմաստը դու և Լեոն եք:
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի նայում գեղեցկության մրցույթը, որը վարում էր @flotus-ը և որոշեցի, որ դա ամենահրաշալի անունն է իմ աղջկա համար: Մելանիա, ուժեղ եղիր և ժպտա: Մայրիկը միշտ կողքիդ է»: