1. Ալեքսանդր Պուշկինը ծնվել է 1799 թ. մայիսի 26-ին և ապրել է ընդամենը 37 տարի: 1837 թ. նա դուելում մահացու վնասվածք է ստացել և երկու օր անց՝ հունվարի 29-ին, մահացել: Մինչ 38-ամյակի լրանալը մնացել էր ընդամենը 4 ամիս:
2. Պոետը պատմում է, որ ինքն իրեն հիշում է 4 տարեկանից սկսած: 1803թ. նա համարյա ընկնում էր Ալեքսանդր I-ի ձիու սմբակների տակ: Ոչ ոք չտուժեց, միայն նրա դայակը շոկ տարավ:
3. Պուշկինի մանկությունն անցել է Մոսկվայում՝ ֆրանսիացի ուսուցիչների շրջապատում: 12 տարեկանում նա սկսել է ուսանել Ցարսկոյե Սելո լիցեյում, որտեղ ստացել է «ֆրանսիացի» մականունը՝ ընդհանրապես պոեզիայի և մասնավորապես՝ ֆրանսիական բանաստեղծությունների հանդեպ սիրո համար:
Փոքրիկ Պուշկինի առաջին դիմանկարը
4. Հետաքրքիր է այն փաստը, որ Պուշկինն այս լիցեյ է ընդունվել միջնորդությամբ: Նրա հորեղբարը՝ Վասիլիյ Լվովիչը, ով անձամբ ծանոթ էր մինիստր Սպերանսկու հետ, միջնորդել է փոքրիկ Սաշայի ընդունելության համար:
5. 30-ից լիցեյն ավարտեցին 29 աշակերտներ: Պուշկինը գտնվում էր «պատվավոր» 26-րդ հորիզոնականում: Բացի սուսերամարտից, ֆրանսիական և ռուսական գրականությունից, որոնցում նա բացարձակ առաջատարն էր դասարանում, մյուս առարկաները Պուշկինի մոտ չէր ստացվում հեշտությամբ ընկալել:
Պուշկինը լիցեյում
6. Բոլորին հայտնի է, որ Պուշկինը կապ է ունեցել տասնյակ դուելների հետ: Մի անգամ, երբ նա չափազանց սուր հումոր է արել իր ընկեր Կյուխելբեկերի հասցեին, վերջինս, նյարդայնացած լինելով, Պուշկինին հրավիրել է դուելի: Միջոցառումն անցկացվեց բոլոր կանոններին համապատասխան, և երկուսն էլ կրակ արձակեցին: Սակայն դուելի ուղեկցորդները նրանց ատրճանակները լիցքավորել էին հատապտուղներով, ինչն էլ օգնեց, որ հակամարտությունը բարի ավարտ ունենա: Անբաժանելի ընկերները կրկին հաշտվեցին:
7. Հետաքրքիր է նաև այն, որ Ալեքսանդր Սերգեևիչի արտաքինը, մեղմ ասասծ, այնքան էլ բարեհաճ չէր, սակայն նա միշտ երաշխավորված հաջողություններ է ունեցել հակառակ սեռին գրավելու գործընթացում: Նրա եղբայրը միշտ զարմանքով է մտածել այն մասին, թե ինչպես է Պուշկինն իր կարճ հասակով և տհաճ արտաքինով դուր գալիս կանանց: Բոլորը խոստովանում էին, որ նրա տեսքը մեծ քանակությամբ դրական էներգիա էր արտացոլում և ինքնըստինքյան գրավում դիմացինին:
8. Բանաստեղծի կինը՝ Նատալյա Գոնչարովան, նրանից բարձրահասակ էր 10 սմ-ով: Այդ պատճառով էլ հրապարակային միջոցառումների ժամանակ Պուշկինը ստիպված էր լինում կնոջից հեռավորություն պահպանել, որպեսզի ակնհայտ տարբերությունը չընդգծվի:
9. Իսկ ի՞նչքան էր կազմում Պուշկինի հասակը: Այս հարցի պատասխանը տվել է նկարիչ Չերնեցովը 1832 թվականին: Պուշկինի հասակը 166,7 սմ էր:
10. Պուշկինի շատ ժամանակակիցներ ասում են, որ բանաստեղծը հոգով երեխա էր: Կարծես թե այս հատկանիշը բնորոշ է շատ գրողների:
11. Պուշկինը հաճախ էր զբաղվում թղթախաղով և մեծ պարտքեր կուտակում: Սակայն սա ստիպում էր, որ նա ավելի շատ աշխատի, և պատահում էր, որ մի գիշերում գրում էր այնքան, որ կարողանում էր մարել բոլոր պարտքերը:
12. Լինելով չափազանց տաքարյուն՝ պոետը հաճախ էր մասնակցում դուելների: Այն մահացու կրակոցը, որը ստացավ Դանտեսից, կատարվեց նրա կյանքի 21-րդ դուելի ընթացքում:
13. Իր հայտնի «Я помню чудное мгновенье» տողերը Պուշկինը նվիրել էր Աննա Քերն անունով կնոջ: 20 տարի անց կոմպոզիտոր Գլինկան այս բառերին երաժշտություն կցեց՝ նվիրելով ստեղծագործությունը իր սիրելիին՝ մադամ Քերնին: Վերջինս այն կնոջ դուստրն էր, ում իր տողերը նվիրել էր Պուշկինը: Այո, այսպիսի համընկնումներ ևս լինում են:
14. Հանրահայտ շատ մարդիկ ռուս բանաստեղծին սիրել են խորհրդավոր ոգևորությամբ: Տուրգենևը խորհուրդ էր տալիս դեպրեսիայի ընթացքում բարձրաձայն կարդալ Պուշկինի առնվազն տասը բանաստեղծություններ: Պրոսպեր Մերիմեն, որը հրաշալիորեն տիրապետում էր ռուսերենին, Պուշկինին անվանում էր լավագույն պոետն աշխարհում: Իրավաբան, դատավոր, փաստաբան և գրող Ա.Ֆ. Կոնին ասում էր, որ նա երբեք ոչ մի դատական գործ չի պարտվել, պայմանավորված էր ոչ թե իր՝ օրենքներին տիրապետելով, այլ Պուշկինի տված գիտելիքով: Կոնին իսկապես կարողանում էր ցիտել մեծանուն բանաստեղծի հարյուրավոր բանաստեղծություններն առանց դադարների՝ ներառյալ նաև «Евгений Онегин»-ը:
15. Հնարավոր է՝ լսել եք այս հետաքրքիր փաստի մասին: Եթովպիայում կանգնեցված է Պուշկինի արձանը, իսկ դրա տակ մակագրված է. «Մեր պոետին»:
16. Բոլոր պարտքերը, որոնք մնացել էին բանաստեղծի մահից հետո, մարել է Նիկոլայ I ցարը՝ չնայած այն հանգամանքին, որ կենդանության օրոք Պուշկինի և նրա հարաբերություններն այնքան էլ լավ չէին: