Երեկ Գրիգոր Դանիելյանը նշում էր իր ծննդյան 34-ամյակը։ Այս առիթով դերասանի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը, անակնկալ էր պատրաստել, որի մասին Գրիգորը չգիտեր: Անակնկալ երեկոյին ներկա է եղել BlogNews.am-ը և ֆիքսել հետաքրքիր դրվագները:
«Ճիշտն ասած՝ այս տարի ոչ մի բան չէր ուզում անել. ասում էր՝ միանգամից մյուս տարի երեսունհինգը կնշենք։ Քանի որ իմ ծնունդը հունվարի 19-ին է, մենք միշտ միասին ենք նշում: Մյուս տարի երկուսիս 35-ամյակն է: Ես Գրիգորին շատ դժվարությամբ եմ տնից հանել»,- պատմում է Հռիփսիմեն:
Հարցին՝ ինչ հնարքով է կարողացել Գրիգորին տնից հանել, Հռիփսիմեն պատասխանեց. «Երեկ մեր ստուդիոյում դաս ուներ և չէր ուզում նույնիսկ դասի գնալ: Մեր երեխաները պատրաստվել էին, որ շնորհավորեին։ Համոզեցի, որ գնանք: Ինչ վերաբերում է Yans-ին, մեր ընկերների հետ երեք օր առաջ էինք պատրաստվել, և շատ խնդրեցի՝ երկուսով գնանք Yans-ի շոուն նայելու: Չէր ուզում գալ, բոլորը սպասում էին մեզ, բայց Գրիգորը զանգել էր Ալբերտոյին և ուզում էր տուն տանել: Շատ դժվարությամբ դուրս եկանք տնից, ասացի՝ ուզում եմ՝ գնանք. նրա համար շատ անսպասելի էր»:
Հռիփսիմեն պատմում է, որ երբ մտել են սրահ, Գրիգորը զարմացել է. «Մենք արդեն տասը տարի միասին ենք նշում մեր ծնունդները։ Գրիգորն իր ծնունդը չի սիրում, բայց ամեն ինչ անում է, որ ես ինձ լավ զգամ։ Նա ավելի լավ անակնկալների է արժանի: Պետք է ասեմ, որ կեսգիշերին որդիս՝ Ալբերտոն, շնորհավորեց հայրիկին, ինչը շատ հուզեց Գրիգորին: Իսկ իր ծննդյան ամենամեծ նվերը մեր հրաշք Ռոբերտոն է, ով այս տարի մեզ հետ էր»: