ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքի մերձակա Գրինդեյլ ավանի առևտրի կենտրոններից մեկում Սանտա Կլաուսը ծեծել է մի տղամարդու այն բանից հետո, երբ լսել է նրա դստեր ցանկությունը: Բանն այն է, որ աղջնակը ցանկացել էր, որպեսզի այս տարի խորթ հայրը դադարի սեռական շահագործման ենթարկել իրեն: Երեխայի հետ զրույցն ավարտելուց հետո 66-ամյա Նիկոլաս Կուպերը հարձակվել է 38-ամյա Քրիս Քեյնի վրա, ով աղջնակի խորթ հայրն էր:

Ականատեսների խոսքերով՝ Սանտան մոտեցել է տղամարդուն, սկզբում գլխով հարվածել նրա դեմքին, ապա տապալել գետնին և սկսել անխնա ծեծել: Այդ ողջ ընթացքում Սանտան բարձրաձայն ծիծաղել է և գոռացել «Ho Ho Ho Motherfucker»: Ավելի ուշ Սանտային են միացել էլֆերը...

Ոստիկանությունում հայտնել են, որ չեն կարող աչք փակել Կուպերի ագրեսիվ վարքի վրա, որքան էլ նրա արարքն ընդունելի է, սակայն ծեծված Քեյնը բողոք չի ներկայացրել:

Այդ նույն ընթացքում քաղաքի իշխանությունները տարեց տղամարդուն շնորհել են «Միլուոկի հպարտություն» տիտղոսը:

Մանկապիղծ հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել