Սիրո՞ւմ եք հոգեբանական, լուրջ իրավիճակներ ներկայացնող ֆիլմեր: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք միանշանակ կարժանանան ձեր գնահատականին:

 A Dangerous Method

Եթե հետաքրքրված եք Ֆրեյդի և Յունգի գործունեությամբ, ապա այս կինոնկարը միանշանակ ձեզ համար է: Ներկայացվում են Յունգի և նրա հիվանդներց մեկի փոխհարաբերությունները, հոգեբանի գործունեությունը:

One Flew Over the Cuckoo’s Nest

Ֆիլմը նույնանուն գրքի հիման վրա է ստեղծվել, սակայն բավականին տարբերվում է բովանդակությունից: Գրքի հիմնական միտքը պահպանվել է ֆիլմում:

Girl, Interrupted

Ներկայացնում է մարդկային հոգեբանության ամենափխրուն կողմերը: Բավականին ազդեցիկ ֆիլմ է:

Mulholland Drive

Անհասկանալի և հանելուկներով այս ֆիլմն ունի բավականաչափ հոգեբանական կողմեր, որոնք մի անգամ դիտելով դժվար է ընկալել:

Black swan

Հոգեբանական դրամա՝ դերասանների հիանալի կատարմամբ: Իդեալի ձգտման ճանապարհին մարդու ճակատագիրը կործանվում է:

Mr. Nobody

Կրկին հիանալի դերասանական խաղ և գաղտնիքների ու դժվար հասկանալի պահերի խմբավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել