Դարեր շարունակ մարդիկ հիացել են Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտով: Լեոնարդո դա Վինչին համարվում է Վերածննդի ժամանակահատվածի ամենահայտնի նկարիչներից մեկը: Ներկայացնում ենք նրա ամենահայտնի նկարի մասին որոշ փաստեր․

Նկարը հանդիսանում է հանրահայտ դա Վինչիի ստեղծագործությունը, որը, ենթադրվում է, վերջնական տեսք է ստացել 1506 թվականին:

Այն համարվում է գեղանկարչության պատմության ամենաարժեքավոր գործերից մեկը և գնահատվում մոտ 800 մլն դոլար:

Պատմաբաններն ու արվեստաբանները կարծում են, որ հերոսուհու հետևում նկարված բնանկարը հորինված է:

Նկարի հայտնի լինելու գլխավոր գործոններից է Ջոկոնդայի խորհրդավոր ժպիտը, որի միջոցով հստակ հասկանալ, թե ինչ տրամադրություն է կրում կինը, այդպես էլ չի հաջողվում ոչ ոքի:

Լուվրում նկարը հայտնվել է 13-րդ դարի վերջին: 1911 թվականին այն գողացվել է Լուվրի աշխատակից Վինչեցո Պերուջիի կողմից: Այդ գողությունը պատության մեջ գրանցվեց որպես դարի թալան: 2 տարի անց նկարը գտնվեց և վերադարձվեց թանգարան:

1956 թվականին նկարը վնասվեց վանդալների կողմից: Դրա ներքևի մասը մինչ այժմ վնասված է:

Նմանատիպ դեպքերից հետո Լուվրի ղեկավարությունը այն պաշտպանիչ ապակիով փակեց:

Նկարը դեռևս համարվում է ամենապահանջված և հայտնի գործերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել