Rigbi&Peller ներքնազգեստի հանրահայտ բրիտանական բրենդին զրկել են թագավորական պալատի պաշտոնական մատակարարի կոչումից այն բանից հետո, երբ կազմակերպության նախկին տերը՝ Ջուն Քենթոնը, իր հուշերի գրքում թագավորական ընտանիքի ինտիմ մանրամասներ է ներկայացրել:

Rigbi&Peller բրենդը թագավորական մատակարարի պատվավոր կոչումն էր կրում 57 տարի:

Daily Express թերթի տեղեկությունների համաձայն՝ Ելիզավետա II-ի դժգոհությունն է առաջացրել 2016 թվականին՝ Storm in a D-Cup գրքի հրապարակումը: Հուշերում, մասնավորապես, ոչ հաճելի մանրամասներ են պատմվում թագուհի մոր, արքայադուստր Մարգարետի (թագուհու քրոջ) և արքայադուստր Դիանայի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել