Մենք համաձա՞յն ենք այն դերի հետ, որը մեզ համար սահմանել է իշխանությունը:
Ժողովրդի հանգիստ, սահմանադրության մեջ ամրագրված իրավունքով ցույցերի դեմը իշխանությունը հանում է իր ամբողջ բանդիտական, մինչև ականջները զինված խմբավորումները, որոնց չգիտես ում թեթև խոսքով ոստիկանություն են անվանում:
Իսկ երբ ամեն օր քրեական օլիգարխները և նրանց ածանցյալները առավոտից երեկո, ամեն րոպե խախտում են սահմանադրության ու օրենքների պահանջները, սպառնալիքներ ստեղծում հասարակական կյանքի համար, իշխանությունը մեղմորեն հորդորում է հասարակական կարգը որքան հնարավոր է պահպանել:

Ո՞նց հասկանանք: 
Մի բան պարզ է, չկա քրեականը, չկա այս տիպի իշխանությունը:
Փաստորեն իշխանությունը ոչ միայն հակված չի կանխելու քրեականների օրինախախտումները, այլև հակառակը՝ աջակցում է նրանց այդ գործում: Քանի որ որքան ջուրը պղտոր լինի, այնքան շատ ձուկ կարելի է այնտեղ որսալ:
Այսինքն` իշխանությունը միս ու արյուն է դառնում բացառապես քրեական օլիգարխիայի ու նրանց բանդիտական կազմավորումների վրա հենված ու նրանց միջոցով:
Կամ... եթե մինչև վերջ անկեղծ լինենք` քրեական օլիգարխիան նույն իշխանությունն է մի փոքր այլ դրսևորմամբ: Քանի որ այն, ինչ անհնար է անել իշխանությամբ, հնարավոր է իրականացնել քրեականորեն և հակառակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել