ԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանները ձերբակալել են հանցագործներին, ովքեր Uber-ի վարորդին շեղել են մերկ կրծքով և փորձել թալանել նրան, հայտնում է WDSU պորտալը։

Տղամարդը պատմել է, որ տեղափոխել է 22-ամյա Ռեյնա Ֆիլոսին և նրա մոտ հեռախոսահամար թողել։ Աղջիկը զանգահարել է տաքսիստին՝ խնդրելով մոտենալ իրեն։ Երբ տաքսիստը թակել է բնակարանի դուռը, աղջիկը նրան մոտեցել է մերկ կրծքով։ Երբ տղամարդը փորձել է հեռանալ, Ռեյնան բռնել է նրան ու համբուրել՝ կծելով լեզուն։

Մինչ շփոթված տաքսիստը փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, աղջկա մեղսակիցը՝ 24-ամյա Էնթոնի Քենեդին, դանակով սպառնացել է վարորդին և գումար պահանջել։

Տաքսիստից մերժում ստանալով՝ Քենեդին հարվածել է նրան ու ջարդել ատամը։ Մեղսակիցը հեռացել է, իսկ Ֆիլոսը սկսել է օգնել վարորդին, իբրև թե ինքը ոչնչում մեղավոր չէ։

Իրավապահները ձերբակալել են երկու կասկածյալներին։ Ֆիլոսին մեղադրում են հանցագործությանը մասնակից լինելու, իսկ Քենեդիին՝ զինված կողոպուտի և ծեծի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել